Հոկտեմբերի 26-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Մարդու իրավունքների վրա հիմնված գործողություններ կենսաբազմազանության ոլորտում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՄԱՆ-ից: Իր ելույթում ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության և կենսաբազմազանության պահպանության սերտ փոխկապակցվածությունը՝ նշելով, որ կենսաբազմազանության կորուստը բացասաբար է անդրադառնում ոչ միայն շրջակա միջավայրի, այլև մարդկանց կենսապայմանների, հիմնարար իրավունքների իրացման և սոցիալ-տնտեսական բարեկեցության վրա։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է միջազգային համագործակցությունը, համատեղ պատասխանատվությունն ու ներառական մոտեցումները՝ ընդգծելով, որ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում անհրաժեշտ է ապահովել տեղեկատվության հասանելիությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հանրության լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը։ Նախարարի տեղակալն ընդգծել է նաև Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացման գործում տարբեր շահագրգիռ կողմերի՝ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, կանանց, երիտասարդների, ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև գործարար և ֆինանսական հատվածների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17-ի շրջանակում քննարկվել են կենսաբազմազանության պահպանությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ
Shant News / 27 minutes ago

Հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ խաղաղությունը կարևոր է ադրբեջանական հասարակության համար
Shant News / 40 minutes ago

Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նշանակված են վաղը՝ հոկտեմբերի 27-ին
Shant News / 43 minutes ago

Ինչո՞ւ են նոր անձնագրերը 28,650 դրամ պարզաբանում է ՆԳ նախարարը
Shant News / 48 minutes ago
Related coverage

Հայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորությունները
24TV / 24News / 13 minutes ago

Эксперты: Выборы в Армении — как при диктатуре, а провластная "крыша" — без вывески "ГД"
Sputnik Armenia / 14 minutes ago

Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
Factor.am / 20 minutes ago

Փաշինյանը՝ դիրիժոր. նա կորոշի՝ ով կարող է լինել ընդդիմություն Հայաստանում I ԼՈՒՐԵՐ I 20:00
News.am / 20 minutes ago