Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիան Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ի սպառնալիքները էական ազդեցություն չեն ունենում աշխարհի երկրների վրա։ Նրա խոսքով՝ Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ներկայացուցիչների այցերը ցույց են տվել, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն երկրների միջև համագործակցության միջոցով։ Ռեզայիի փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում եկել են այն եզրակացության, որ Արևմտյան Ասիայի անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները՝ թույլ չտալով որևէ արտաքին միջամտություն։ —00—ՍՊ The post Ռեզային․ ԱՄՆ-ի սպառնալիքները էական ազդեցություն չեն ունենում աշխարհի երկրների վրա appeared first on 24News .