«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պարոն վարչապետ, ամենայն հարգանքով, բայց չհասկացա Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված: Համոզված եմ՝ Դուք էլ շատ լավ գիտեք, որ քանի դեռ խոշոր օլիգարխիան քաղաքական հայտ ներկայացնելու հնարավորություն ունի, քանի դեռ դրսից ղեկավարվող ուժերը գրանցվում են որպես կուսակցություն և հնարավորություն են ստանում ընտրություններին մասնակցելու, քանի դեռ ՀՀ ընտրություններում քվեի դիմաց գումար առաջարկող կա, բայց չկա որևէ դատավճիռ, քանի դեռ իշխանությունը ՀՀ քաղաքական կյանքին կապ չունեցող կուսակցությունների հետ դաշինք է կազմում, իսկ միջին ու ներքին օղակներում այնպիսի վարչական ճնշում գործադրում, որ բարձրանում է մրցակից առաջադրվողի շալակը, ոչ մի կառուցողական ընդդիմություն էլ, ահել, թե ջահել, չի ձևավորվելու։ Իսկ ընդհանրապես՝ ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք»։