ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը FPV-դրոնի կիրառմամբ Բելգորոդի մարզում հարձակվել են ավտոմեքենայի վրա. հարվածի վայրում կին է զոհվել, ևս երեք խաղաղ բնակիչ վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից:Բացի այդ, Գրայվորոնի շրջանում Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ–ով հարվածել է առանձնատանը, վնասվել են ապակիներն ու մուտքի հատվածը: Եվս մեկ դրոն պայթել է առանձնատան առաջ՝ կոտրելով պատուհանները:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։