Ականատես դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թ. հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը։ Ընտրություններն անցկացվել են 10 մարզի 21 համայնքում՝ ընդգրկելով 353 բնակավայր և 477,721 ընտրող։ Նախընտրական շրջանը 19 համայնքում ուսումնասիրել է 18 երկարաժամկետ դիտորդ, իսկ քվեարկության օրը 43 շրջիկ խումբ՝ 85 դիտորդ, դիտարկում է իրականացրել 408 ընտրատեղամասում։ Հիմնական արդյունքները -Քաղաքական մրցակցություն․ 19 համայնքում գրանցվել է 45 ընտրական ցուցակ՝ 17 տարբեր կուսակցությունների և դաշինքների անուններով։ 5 համայնքում մասնակցել է միայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ սահմանափակելով քաղաքական ուժերի միջև ընտրության հնարավորությունը, ,թեև ընտրողները կարող էին դեմ քվեարկել ներկայացված ցուցակին։ -Վարչական ռեսուրս և քարոզչություն․ արձանագրվել են համայնքային պաշտոնատար անձանց, կրթական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցների մասնակցության դեպքեր քարոզչական միջոցառումներին, այդ թվում՝ աշխատանքային ժամերին, ինչպես նաև երեխաների կազմակերպված ներգրավում տարբեր քաղաքական ուժերի քարոզարշավներին։ -Բարեգործության արգելք․ Ստեփանավանում արձանագրվել և տեղեկություններ են ստացվել ընտրություններին մասնակցող գործող համայնքապետերի նախաձեռնությամբ մանկավարժներին նվերներ տրամադրելու մասին։ Ահազանգ է ստացվել նաև Երևան Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների՝ Համերաշխություն դաշինքի քարոզչանյութերի տարածմամբ ուղեկցվելու վերաբերյալ։ -Ճնշումների վերաբերյալ ահազանգեր․ մի շարք համայնքներում հաղորդվել է թեկնածուների և համակիրների նկատմամբ ճնշումների ու սպառնալիքների մասին։ Սակայն ահազանգերը հիմնականում չեն պարունակել բավարար տեղեկություններ՝ դրանց արժանահավատությունը անկախ աղբյուրներով ստուգելու համար։ Քվեարկության օր․ 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում՝ 408 ընտրատեղամասում 101 ընտրատեղամասում՝ մատչելիության 125 խնդիր, այդ թվում՝ 96-ում՝ տեղաշարժման, 29-ում՝ տեսողության դժվարություններ ունեցող ընտրողների համար։ Արձանագրվել են նաև՝ ▪️ Մարդկանց և մեքենաների կուտակումների, ընտրողների հնարավոր վերահսկողության հետ կապված՝ 31 դեպք։ ▪️ Քվեարկության գաղտնիության խնդիրներ՝ 10 դեպք։ ▪️ Ընտանեկան քվեարկություն՝ 6 ընտրատեղամասում։ ▪️ Քարոզչության արգելքի պահպանման խնդիրներ՝ 7 դեպք։ Արձանագրվել են նաև ընտրողների ուղղորդման և քվեարկության իրավունքի իրացման խոչընդոտներ։ Դիտորդների իրավունքների սահմանափակում՝ 51 ընտրատեղամասում Հանձնաժողովները չեն թույլատրել ամբողջությամբ լուսանկարահանել ընտրողներին օգնող անձանց տվյալների վերաբերյալ գրանցամատյանի էջը՝ չնայած դիտորդների այդ իրավունքը հաստատող՝ ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռին։ Արդյունքների հաշվարկ և ամփոփում․ արձանագրվել են հաշվարկի ընթացակարգերի, ընտրական փաստաթղթերի փաթեթավորման, պարկերի կնքման ու ստորագրման և արձանագրությունների լրացման հետ կապված խնդիրներ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
«Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թ. հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը։ Ընտրություններն անցկացվել են 10 մարզի 21 համայնքում՝ ընդգրկելով 353 բնակավայր և 477,721 ընտրող։ Նախընտրական շրջանը 19 համայնքում ուսումնասիրել է 18 երկարաժամկետ դիտորդ, իսկ քվեարկության օրը 43 շրջիկ խումբ՝ 85 դիտորդ, դիտարկում է իրականացրել 408 ընտրատեղամասում։ Հիմնական արդյունքները -Քաղաքական մրցակցություն․ 19 […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակում․ Փեզեշքիան
ABC Media / 1 hour ago

Բաքուն ներողություն է պահանջում Երևանից #abcmedia #abcnewsroom
ABC Media / 1 hour ago

Քանդել են առանց գնահատելու․ ինչպե՞ս են փոխհատուցելու կրպակների տերերին
ABC Media / 2 hours ago

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր. Shamshyan.com
ABC Media / 2 hours ago
Related coverage

Եթե իրոք միկրոբիզնես ես, ՀԴՄ-դ խփի գնա
A1plus / 11 minutes ago

«Մենք մեր կռիվը տալու ենք»․ Գառնիկ Դանիելյան
24TV / 24News / 16 minutes ago

Ընդգծվել է Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության հետագա խորացման կարևորությունը
Aravot / 16 minutes ago

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Լիլիթ Գալստյան
168 Jham / 18 minutes ago