ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայի իշխանություններին մեղադրել է Զապորոժիեի ԱԷԿ-ի և Էներգոդարի ուղղությամբ թիրախային հարվածներ հասցնելու համար՝ հայտարարելով, որ նման գործողությունները Եվրոպայի կենտրոնում ռադիոակտիվ վարակման սպառնալիք են ստեղծում: Այս մասին ասվում է կայանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցին նրա պատասխանում, որը հրապարակվել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված:Զախարովայի խոսքով՝ Կիևը վերջին շրջանում ակտիվացրել է հարձակումները Զապորոժիեի ԱԷԿ-ի և հարակից Էներգոդարի վրա, որտեղ բնակվում են կայանի աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները: Մասնավորապես, շաբաթվա սկզբին հարվածների տակ են հայտնվել արվեստի դպրոցը և ՌԴ ԱԻՆ հրշեջ-փրկարարական մասը:ԱԳՆ ներկայացուցիչը ռադիոլոգիական սպառնալիքների առաջացման պատասխանատվությունը բարդել է նաև արևմտյան երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային: Նրա խոսքով՝ շարունակելով ֆինանսավորել Կիևին, նրանք նպաստում են այնպիսի վտանգի ստեղծմանը, որը կարող է ազդել նաև իրենց իսկ քաղաքացիների վրա:«Ժամանակն է, որ այս մոլեգնած հանցախմբի արևմտյան հովանավորներն ու ֆինանսավորողները, որոնք հանցախմբին փաստացի քարտ-բլանշ են տվել ցանկացած հանցագործություն անպատիժ իրականացնելու համար, գիտակցեն, որ իրենք իրենց միջոցները ներդնում են ոչ միայն ձախողված հակառուսական նախագծի մեջ, այլև ուղղակի ռադիոլոգիական սպառնալիքներ են ստեղծում Եվրոպայի կենտրոնում, այդ թվում՝ սեփական քաղաքացիների նկատմամբ»,-ընդգծել է դիվանագետը:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։