COP17-ի շրջանակում COP 17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) գլխավոր տնօրեն Գրեթել Ագիլարի հետ։ Քննարկվել են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորման իններորդ շրջափուլի՝ GEF-9-ի շրջանակում համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հնարավորությունները՝ Հայաստանի առաջնահերթություններին համապատասխան ֆինանսավորում ներգրավելու նպատակով։ Անդրադարձել է եղել նաև Երևանում IUCN-ի գրասենյակ հիմնելու հնարավորությանը և այդ ուղղությամբ անհրաժեշտ նախապատրաստական քայլերին։ Կառույցի երկարաժամկետ ներկայությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանում և տարածաշրջանում բնապահպանական ծրագրերի իրականացման, մասնագիտական փորձի փոխանակման և միջազգային աջակցության ներգրավման համար։ Նախարարը ներկայացրել է Հայաստանում IUCN-ի Բնության պահպանության համաշխարհային կոնգրեսը հյուրընկալելու մեր հետաքրքրությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ընդունող երկրին ներկայացվող պահանջների և Հայաստանի հնարավոր թեկնածության ուսումնասիրմանը։ «Մեր նպատակն է COP17-ի շրջանակում զարգացող համագործակցությունը վերածել տևական գործընկերության՝ Հայաստանի բնության պահպանության համար ապահովելով գործնական արդյունքներ»,- նշել է Համբարձում Մաթևոսյանը։ —00—ՍՊ The post Մաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%
24TV / 24News / 7 minutes ago

Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ Բաբայանը
24TV / 24News / 11 minutes ago

Թուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկ
24TV / 24News / 13 minutes ago

Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվում
24TV / 24News / 17 minutes ago
Related coverage

Iran, Saudi Arabia, Pakistan, Turkey Hold Quadripartite Security Talks in Tehran
Aravot / 6 minutes ago

«Մի շարք համայնքներում հաղորդվել է թեկնածուների և համակիրների նկատմամբ ճնշումների ու սպառնալիքների մասին։ Սակայն ահազանգերը հիմնականում չեն պարունակել բավարար տեղեկություններ». «Ականատես»
Aravot / 6 minutes ago

Էրդողանը հայտարարել է թյուրքական երկրների միջև կապերը խաթարելու փորձերի մասին
168 Jham / 7 minutes ago

Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է Հայաստան
ArmLur / Zhoghovurd / 22 minutes ago