«Գործարար» կուսակցության ցուցակով Ստեփանավանի ընտրություններում առաջադրված Արմեն Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Այս մասին Factor TV -ի հետ զրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Ըստ նախնական արդյունքների՝ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 35.32 տոկոսը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Ալեքսանյանի խոսքով՝ Ստեփանավան համայնքը ղեկավարելու հավակնություն են հայտնել Ստեփանավանի և Լոռի Բերդի համայնքապետերը, ու կուսակցությունը որոշել է, որ նրանցից մեկի ընտրությունը կատարեն համայնքի բնակիչները։ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու անդամներ են առաջադրվել տարբեր ընտրական ցուցակներով՝ մեկը «Գործարար» կուսակցությունով, մյուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով։ Նա նախկին անդամ չէ, գործող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է»,- պարզաբանեց Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ երկու թեկնածուներն էլ քարոզարշավի ընթացքում հայտարարել են, որ նույն թիմի ներկայացուցիչներ են։ Ալեքսանյանը նշեց, որ Ստեփանավանում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերը, այսինքն` «Գործարար»-ն ու ՔՊ-ն միասին ստացել են ձայների ավելի քան 70 տոկոսը։ Անդրադառնալով ընտրախախտումների վերաբերյալ պնդումներին՝ ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ Եղեգնաձորում տեսել են «Նոր դարաշրջան» կուսակցության վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպք։ Նա նաև պնդեց, թե Ստեփանավանում ընտրությունների օրը «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրապարակային եթերում հակաքարոզչություն են իրականացրել ՔՊ-ի դեմ և քարոզչություն արել իրենց ուժի օգտին։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Արփի Հակոբյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Գործարար» կուսակցության ցուցակով Ստեփանավանի ընտրություններում առաջադրված Արմեն Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Ըստ նախնական արդյունքների՝ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 35.32 տոկոսը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Ալեքսանյանի խոսքով՝ Ստեփանավան համայնքը ղեկավարելու հավակնություն են հայտնել Ստեփանավանի և Լոռի Բերդի համայնքապետերը, ու կուսակցությունը որոշել …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
Factor.am / 32 minutes ago

Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 47 minutes ago

Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում
Factor.am / 50 minutes ago

ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը․ նոր չափը կգործի 2027-ից
Factor.am / 1 hour ago
Related coverage

COP17-ի շրջանակում քննարկվել են կենսաբազմազանության պահպանությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը
Shant News / 18 minutes ago

Կարեւորվել է Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացումը
Aravot / 23 minutes ago

«Երեխաների տաղանդները զարգացնելն այնքան լուրջ գործ է, որ երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում». Վահան Քերոբյան
Aravot / 34 minutes ago

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
1in.am / 36 minutes ago