Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են քարով բարձված «Զիլ» մակնիշի բեռնատարը և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել