ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Իշխանությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փորձում են ցանկացած գնով տիրանալ վարչական ռեսուրսին. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ մեկնաբանելով մարտի 25–ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները։Հոկտեմբերի 25–ին ՏԻՄ ընտրություններին մասնակցած 21 համայնքներից 5-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» եղել է միակ մասնակից ուժը և հաղթանակ է տարել առանց մրցակիցների։ Մնացած 16 համայնքներում ՔՊ–ն, նախնական տվյալներով, 70-90 տոկոս ձայն է ստացել։Ընդդիմադիր ուժերի պասիվությունը Հակոբյանը մեկնաբանում է նրանով, որ հատկապես վերջին համապետական ընտրություններից հետո քաղաքական ուժերն այլևս չեն հավատում, որ ընտրություններով ՀՀ–ում կարելի է ինչ–որ բան փոխել։Ի դեպ, Ստեփանավանում հաղթած ընդդիմադիր ուժը` «Գործարար» կուսակցությունը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վերջերս հինած կուսակցությունն է, որը Գորիսում ընտրություններին մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համատեղ՝ «Համերաշխություն» դաշինքով։Քաղտեխնոլոգն այս հանգամանքը բացատրում է նրանով, որ նորաստեղծ կուսակցությունն իր տանիքի տակ է հավաքել բոլոր այն քիչ թե շատ ազդեցիկ անձանց, ովքեր ցանկանում են որևէ տանիքի տակ մտնել, բայց որը «Քաղաքացիական պայմանագիր» չի կոչվելու և ուղղակիորեն չի ասոցացվելու իշխանության հետ։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին, նշել էր, որ Հայաստանում նոր պետականակենտրոն ընդդիմության ձևավորման անհրաժեշտություն է տեսնում։Նա խոսքով` ընտրությունների արդյունքով առաջ է եկել մեկ խնդիր ևս. ինչպե՞ս անել, որ ընտրությունների արդյունքներն ավտորիտարիզմի և բռնապետության տպավորություն չթողնեն։Վիգեն Հակոբյանն այս հարցում համաձայն է Փաշինյանի հետ։ «Այն թվերը, որոնք արձանագրվել են` 75% ,80%, 90%, ինչ-որ հիշողություններ են արթնացնում այն մարդկանց մոտ, ովքեր ժամանակին հասցրել են վերապրել Խորհրդային Միության ընտրությունները, նաև ասոցիացիաներ են առաջացնում այն երկրների հետ, որտեղ բռնապետական ռեժիմներ են, նաև մեր հարևան երկրին ենք նմանվում, որի հետ հիմա փորձում ենք խաղաղություն հաստատել»,– ասում է նա։Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նկատում է, որ ՏԻՄ ընտրություններում քաղաքական ենթատեքստ չկա։ Դա ավելի շատ ընտրություն է անձերի միջև, և ՔՊ–ին հաջողվել էր որոշ համայնքներում ազդեցիկ անձանց ստիպել, համոզել անցնել իրենց կողմը։Նրա դիտարկմամբ` ընտրությունը միայն քվեարկության օրը չէ, և եթե իշխանությունները մտածում էին ավտորիտարիզմի և բռնապետության տպավորություն չթողնելու մասին, ապա պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծեին, որ ընդդիմության համար անիմաստ ու նույնիսկ վտանգավոր չլիներ ընտրություններին մասնակցելը։Նշենք, որ ԿԸՀ-ն դեռևս չի հրապարակել ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքները։«Ապրելու երկիրը» մասնակցած բոլոր համայնքներում հաղթահարել է անցողիկ շեմը. Թանդիլյան