Հոկտեմբերի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը COP17-ի շրջանակում Հայաստանի տաղավարում մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Կապիտալի ներգրավում բնության համար․ բնության հետ կապված ֆինանսական գործիքների զարգացումը Հայաստանում» խորագրով միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահ Գուանգժե Չենը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն, Համաշխարհային բանկի շրջակա միջավայրի գծով գլոբալ տնօրեն Վալերի Հիքին և այլ պաշտոնատար անձինք: Վահե Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը բնության պահպանության ֆինանսավորման շուկայի ձևավորման սկզբնական փուլում է։ Այս առումով նա կարևորել է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու գործընկերների հետ համագործակցությունը՝ հետագա քննարկումներին արդեն Հայաստանի փորձն ու շոշափելի արդյունքները ներկայացնելու նպատակով։ Նախարարն ընդգծել է, որ ներքին կապիտալի շուկայի զարգացումն ու միջազգային շուկաներում պետական պարտատոմսերի հաջող թողարկումները հիմք են ստեղծում հաջորդ քայլի համար՝ պետական պարտքի գործիքներով ներգրավվող ֆինանսավորումն ավելի անմիջականորեն կապելու կանաչ զարգացման և բնության պահպանության առաջնահերթությունների հետ։ Այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունն աշխատում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակի մշակման ուղղությամբ։ Այն կսահմանի կայուն զարգացմանը միտված պարտքային գործիքների կիրառման պայմանները, չափորոշիչներն ու հնարավորությունները՝ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային կապիտալի շուկաներում։ Վահե Հովհաննիսյանը նաև շեշտել է, որ այս գործընթացի հիմքում ներդրողների վստահությունն է։ Ներքին և միջազգային ներդրողների հետ ձևավորված կայուն, թափանցիկ ու կանխատեսելի հարաբերությունները հնարավորություն են տալիս համատեղ մշակելու տնտեսական դիմակայունությանն ու բնապահպանական պատասխանատվությանը նպաստող նպատակային ֆինանսական գործիքներ։ Միջոցառման ընթացքում քննարկվել են Հայաստանի կենսաբազմազանության պահպանության առաջնահերթությունների համար պետական և մասնավոր կապիտալի ներգրավման հնարավորությունները, ներդրումային ծրագրերի նախապատրաստումը և դրանց իրականացման համար անհրաժեշտ քաղաքական, ինստիտուցիոնալ ու շուկայական քայլերը։ Նախարարը նաև առանձնազրույց է ունեցել Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահ Գուանգժե Չենի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում իրականացվող բնապահպանական և էներգետիկ ծրագրերի ընթացքը, կանաչ ֆինանսավորման մեխանիզմների ներդրման հնարավորությունները, ինչպես նաև Համաշխարհային բանկի խմբի հետ համագործակցության ընդլայնման ռազմավարական ուղղությունները։ Փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի առաջնորդությունը COP17-ի հյուրընկալման և կենսաբազմազանության պահպանության համաշխարհային օրակարգի առաջմղման գործում։ Նա նաև ընդգծել է, որ Համաշխարհային բանկի խմբի ֆինանսական ներգրավվածությունը Հայաստանում շարունակում է աճել՝ ինչպես Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD), այնպես էլ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ծրագրերի շրջանակում։ Կարևորելով երկկողմ գործընկերության զարգացման ներուժը՝ կողմերը վերահաստատել են քննարկված ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելու իրենց հանձնառությունը՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի տնտեսական աճին, ամրապնդել բնապահպանական կայունությունը և առաջ մղել երկրի կանաչ օրակարգը։ —00—ՍՊ The post Հայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարար appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարար

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Ռեզային․ ԱՄՆ-ի սպառնալիքները էական ազդեցություն չեն ունենում աշխարհի երկրների վրա
24TV / 24News / 17 minutes ago

Tashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերան
24TV / 24News / 24 minutes ago

TRIPP-ի համար մեզ փշրանքներ են տալու, հասկացե’ք, ՀՀ-ն չի’ ապաշրջափակվելու այս ծրագրով. Հարությունյան
24TV / 24News / 32 minutes ago

Զելենսկին 90 օրով երկարաձգել է ռազմական դրությունն ու զորահավաքը
24TV / 24News / 38 minutes ago
Related coverage

COP17-ի շրջանակում քննարկվել են կենսաբազմազանության պահպանությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը
Shant News / 19 minutes ago

Կարեւորվել է Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացումը
Aravot / 25 minutes ago

«Երեխաների տաղանդները զարգացնելն այնքան լուրջ գործ է, որ երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում». Վահան Քերոբյան
Aravot / 35 minutes ago

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
1in.am / 37 minutes ago