Հոկտեմբերի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4977 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 196 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 172 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 130 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 425, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 31, վարելու ընթացքում ծխելու՝ 839, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 346, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 372 և 1784 այլ իրավախախտում։ 23 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 104-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 60-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 186-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 113 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16003 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 234 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 235 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 311 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 70, չամրակապված վարելու՝ 3956, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 283, վարելու ընթացքում ծխելու՝ 1114, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 1003, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 306, արագության գերազանցման՝ 1410 և 5651 այլ իրավախախտում։ 123 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 650-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 246-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 457-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 68 անձ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Երևանում ձերբակալվել է 113, մարզերում՝ 68 անձ, 430 ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք
Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին
A1plus / 41 minutes ago

Երևանում ձերբակալվել է 113, մարզերում՝ 68 անձ, 430 ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք (տեսանյութ)
A1plus / 1 hour ago

Նոր կարգավորում՝ կադաստրային քարտեզների սխալների մասով. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
A1plus / 1 hour ago
Ինչո՞ւ են այդքան քաղաքացիներ հրաժարվում ընտրելուց․ Ամստերդամ
A1plus / 1 hour ago
Related coverage

Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում
Factor.am / 26 minutes ago

Մաֆիոզ Հայաստանի վերադարձը լուրջ մարտահրավեր է․ քայլեր են անհրաժեշտ
1in.am / 1 hour ago

Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան
Azg / 1 hour ago

Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
Factor.am / 2 hours ago