Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. գրել է Արտաշատի համայնքապետի ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ կայացած ընտրություններին։ «Շնորհակալություն եմ հայտնում Արտաշատ համայնքի շուրջ երեք հազար քաղաքացիներին, որոնք ՏԻՄ ընտրություններում իրենց քվեն տվեցին Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Մենք այս ընտրությունները դիտարկել ենք որպես քաղաքական ընտրություն՝ հանուն ազգային արժեքների, պետականամետ մտածողության, սկզբունքային դիրքորոշման և Հայաստանի ապագայի վերաբերյալ մեր պատկերացումների։ Ձեր քվեն վկայում է, որ չնայած ճնշումներին ու հալածանքներին Արտաշատում կա ազգային արժեքներին հավատարիմ, պետական մտածողություն ունեցող քաղաքացիների զգալի շրջանակ, որը պատրաստ է հստակ արտահայտել իր քաղաքական դիրքորոշումն ու պաշտպանել իր համոզմունքները։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված կլինի համայնքի ավագանիում. մեր ավագանու անդամների աշխատանքը ծառայելու է Արտաշատի զարգացմանը, բնակիչների խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը և համայնքի շահերի հետևողական պաշտպանությանը։ Մեր քաղաքական սկզբունքները համադրելու ենք գործնական աշխատանքի հետ՝ հանուն համայնքի առաջընթացի և մեր հայրենակիցների բարօրության։ Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն։ Եվ որպես Արտաշատ համայնքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժ՝ մենք շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը՝ հավատարիմ մնալով մեր ազգային արժեքներին, պետականամետ մտածողությանը և սկզբունքային քաղաքական ուղեգծին։ Շնորհակալ եմ ձեր վստահության համար։ Ինչպես խոստացել ենք՝ մեր աշխատանքն ու պայքարը շարունակվելու է այնքան, մինչև մեր ժողովուրդը հաղթանակ ունենա»։ The post Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

«Հեզբոլլահը» վերջին երեք ամիսներին պատրաստվում էր Իսրայելի հետ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը. Reuters
Azg / 1 hour ago

Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում․ Վարուժան Գեղամյան
Azg / 5 hours ago

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի այն ադրբեջանցիներից, ովքեր 30 տարի չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենիք. Հաջիև
Azg / 6 hours ago

«Ուժեղ Հայաստան»-ը որտեղ կա, այնտեղ «Քաղաքացիական պայմանագրի» թևերը, հնարավորությունները կտրվում են. Նարեկ Կարապետյան
Azg / 6 hours ago
Related coverage

Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում
Factor.am / 26 minutes ago

Մաֆիոզ Հայաստանի վերադարձը լուրջ մարտահրավեր է․ քայլեր են անհրաժեշտ
1in.am / 1 hour ago

Երևանում ձերբակալվել է 113, մարզերում՝ 68 անձ, 430 ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք
A1plus / 1 hour ago

Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
Factor.am / 2 hours ago