Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանն իր առաջին արդյունավետ գործողությունն է գրանցել Հունաստանի Սուպերլիգայում՝ «Օլիմպիակոսի» կազմում։ «Կալամատայի» դեմ առաջնության 8-րդ տուրի խաղում 27-ամյա եզրային պաշտպանը գոլային փոխանցում է կատարել պորտուգալացի վինգեր Ժոտա Սիլվային։ Հանդիպումն ավարտվել է Պիրեոսի ակումբի խոշոր՝ 5։0 հաշվով հաղթանակով։ Ժոտա Սիլվան դարձել է հեթ-տրիկի հեղինակ, իսկ Մարիուս Մուանդիլմաջին և Լեոն Բեյլին աչքի են ընկել մեկական գոլով։ Այս հաղթանակի շնորհիվ «Օլիմպիակոսը» Հունաստանի առաջնությունում հաղթական շարքը հասցրել է չորս հանդիպման, իսկ բոլոր մրցաշարերում, ներառյալ եվրագավաթային մրցաշարերը, գրանցել է յոթերորդ անընդմեջ հաղթանակը։ The post Տիկնիզյանի գոլային փոխանցումն ու «Կալամատայի» ջախջախումը․ «Օլիմպիակոսը» յոթերորդ անընդմեջ հաղթանակն է տարել appeared first on Alphanews .