Կիրակնօրյա քվեարկության ընթացքում հարյուրավոր խախտումներ են արձանագրել դիտորդները: 517 ընտրատեղամասերից 407-ը դիտարկած «Ականատեսը» հայտարարում է 200-ից ավելի խախտումների դեպքերի մասին: Դիտորդները կուտակումներ, քվեարկության գաղտնիության խախտման և քարոզի դեպքեր են նկատել: Ազատ քվեն պնդում է՝ համատարած խախտումներ են եղել դրոշմակնիքների փակցման հետ կապված: Ներքին գործերի նախարարությանը մի քանի տասնյակ խախտման մասին է հայտնի: