ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է լինելու՝ նշելով, որ սպասվում են «թեժ օրեր»։ Ուշակովի խոսքով՝ Պուտինը կմասնակցի Գազ արտահանող երկրների ֆորումի (ՖԱԵԵՖ) և «Ռուսաստան–Աֆրիկա» գագաթնաժողովներին։ Վաղը կայանալիք ՖԱԵԵՖ-ի գագաթնաժողովին վեց երկիր ներկայացված կլինի բարձրագույն մակարդակով։ Պուտինն իր ելույթում կանդրադառնա աշխարհաքաղաքական խնդիրներին, որոնց բախվում է ոլորտը։ Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը կարևորում է գազի մատակարարումների հուսալիությունն ու կայունությունն ապահովելը՝ հաշվի առնելով աշխարհում պահանջարկի աճը։ Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահը մի շարք միջազգային հանդիպումներ կանցկացնի։ Հոկտեմբերի 28-29-ը կայանալիք «Ռուսաստան–Աֆրիկա» գագաթնաժողովին մասնակցությունը հաստատել է աֆրիկյան 48 երկիր, որոնցից 22-ը ներկայացված կլինեն պետությունների ղեկավարների մակարդակով։ Չորեքշաբթի օրը Պուտինը պաշտոնական ընդունելություն կկազմակերպի գագաթնաժողովի մասնակիցների պատվին, ինչպես նաև կհանդիպի աֆրիկյան առաջատար կազմակերպությունների ղեկավարների հետ։ Ուշակովի փոխանցմամբ՝ գագաթնաժողովում Պուտինը կխոսի նաև բազմաբևեռության սկզբունքի վրա հիմնված նոր աշխարհակարգի մասին։ Լիագումար նիստում Ռուսաստանի նախագահի հետ ելույթ կունենա նաև Բուրունդիի նախագահը։ Ընդհանուր առմամբ, այս շաբաթ Պուտինը նախատեսում է անցկացնել 24 միջազգային հանդիպում։ Գագաթնաժողովի արդյունքներով՝ Ռուսաստանի և Բուրունդիի նախագահները հանդես կգան հայտարարություններով՝ ուղղված լրատվամիջոցներին։ Ուշակովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս բազմաբևեռ և արդար աշխարհակարգի ձևավորման օգտին, որը զերծ կլինի թելադրանքից և երկակի չափանիշներից։ —00—ՍՊ The post Ուշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանել appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ուշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանել
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
24TV / 24News / 14 minutes ago

Նիկոլը չի հասցնի նոր ընտրության գնալ, կհանեն, նոյեմբեր-դեկտեմբերին կարևոր հանդիպումներ կան
24TV / 24News / 30 minutes ago

Հայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարար
24TV / 24News / 38 minutes ago

Խաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցը
24TV / 24News / 47 minutes ago
Related coverage

Իրանը չի ընկնի… Թրամփի ազգականները Ղազախստանում շահեր ունեն. Դարյա Սապրինսկայա
168 Jham / 15 minutes ago

ИРАН НЕ ПАДЁТ… У РОДСТВЕННИКОВ ТРАМПА В КАЗАХСТАНЕ ЕСТЬ ИНТЕРЕСЫ. ДАРЬЯ САПРЫНСКАЯ
168 Jham / 15 minutes ago

Анкара готова к жестким мерам ради сохранения стратегического союза с Баку: Пётр Колчин
Alpha News / 15 minutes ago

В Белгородской области при атаке ВСУ на автомобиль погибла женщина
Sputnik Armenia / 26 minutes ago