Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն։ Այս մասին գրել է Արտաշատում համայնքապետի ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանը․ «Շնորհակալություն եմ հայտնում Արտաշատ համայնքի շուրջ երեք հազար քաղաքացիներին, որոնք ՏԻՄ ընտրություններում իրենց քվեն տվեցին Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։ Մենք այս ընտրությունները դիտարկել ենք որպես քաղաքական ընտրություն՝ հանուն ազգային արժեքների, պետականամետ մտածողության, սկզբունքային դիրքորոշման և Հայաստանի ապագայի վերաբերյալ մեր պատկերացումների։ Ձեր քվեն վկայում է, որ չնայած ճնշումներին ու հալածանքներին Արտաշատում կա ազգային արժեքներին հավատարիմ, պետական մտածողություն ունեցող քաղաքացիների զգալի շրջանակ, որը պատրաստ է հստակ արտահայտել իր քաղաքական դիրքորոշումն ու պաշտպանել իր համոզմունքները։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված կլինի համայնքի ավագանիում. մեր ավագանու անդամների աշխատանքը ծառայելու է Արտաշատի զարգացմանը, բնակիչների խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը և համայնքի շահերի հետևողական պաշտպանությանը։ Մեր քաղաքական սկզբունքները համադրելու ենք գործնական աշխատանքի հետ՝ հանուն համայնքի առաջընթացի և մեր հայրենակիցների բարօրության։ Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն։ Եվ որպես Արտաշատ համայնքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժ՝ մենք շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը՝ հավատարիմ մնալով մեր ազգային արժեքներին, պետականամետ մտածողությանը և սկզբունքային քաղաքական ուղեգծին։ Շնորհակալ եմ ձեր վստահության համար։ Ինչպես խոստացել ենք՝ մեր աշխատանքն ու պայքարը շարունակվելու է այնքան, մինչև մեր ժողովուրդը հաղթանակ ունենա»։ —00—ՍՊ The post Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան
Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն։ ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
24TV / 24News / 12 minutes ago

Նիկոլը չի հասցնի նոր ընտրության գնալ, կհանեն, նոյեմբեր-դեկտեմբերին կարևոր հանդիպումներ կան
24TV / 24News / 28 minutes ago

Հայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարար
24TV / 24News / 36 minutes ago

Խաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցը
24TV / 24News / 45 minutes ago
Related coverage

ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Մեծ բանավեճ
Public Television of Armenia — 1Lurer / 12 minutes ago

Կինը ահազանգել է այն ոստիկանին, որի բջջային հեռախոսահամարն ունեցել է. նախարարը՝ Շաքիի դեպքի մասին
Public Television of Armenia — 1Lurer / 13 minutes ago

Եթե «Ուժեղ Հայաստանը» ՏԻՄ-երում գար իշխանության, քաղաքացիներից «քերելու» էր բաժանած ընտրակաշառքը
1in.am / 18 minutes ago

Ադրբեջանն էկոտեռորիստ պետություն է
168 Jham / 22 minutes ago