Գլոբալ տաքացման սահմանափակման համար անհրաժեշտ են անհապաղ և համատեղ գործողություններ․ ջերմաստիճանի հետագա բարձրացումը ծանր հետևանքներ է ունենալու նաև կենսաբազմազանության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին COP17-ի շրջանակում հրավիրված ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը։ Նա ներկայացրել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի՝ արտանետումների վերաբերյալ նոր զեկույցի գնահատականները՝ ուշադրություն հրավիրելով գլոբալ տաքացման 1,5 աստիճանի շեմի գերազանցման վտանգներին։ «Կենսաբազմազանության վրա թողած ազդեցությունները ծայրահեղ կլինեն։ Այս ճգնաժամի մեծագույն հետևանքներից խուսափելու համար մեզ աննախադեպ բազմակողմանի գործողություններ են պետք, որոնք սկսվում են ֆինանսական աջակցությունից»,– ընդգծել է Անդերսենը։ Նա կարևորել է բնապահպանական տարբեր համաձայնագրերի շրջանակում աշխատանքների և ֆինանսավորման համադրումը, ինչպես նաև ֆինանսների նախարարությունների ներգրավումը կենսաբազմազանության օրակարգում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գլոբալ տաքացումը ծանր հետևանքներ կունենա կենսաբազմազանության համար․ ՄԱԿ-ի ներկայացուցիչ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Սլավիկ Գալստյանն ու Գևորգ Թադևոսյանը կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի հոգի է միացել Աննա Հակոբյանի ստորագրահավաքին
ArmLur / Zhoghovurd / 31 minutes ago

Քանի հոգի է միացել Աննա Հակոբյանի ստորագրահավաքին
ArmLur / Zhoghovurd / 32 minutes ago

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է ոչ սթափ 407 վարորդ, ձերբակալվել՝ 181 անձ
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Выборы в Сербии стали огромной победой сербского народа: Стеван Гайич
Alpha News / 17 minutes ago

Խաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցը
24TV / 24News / 19 minutes ago

Հարյուրավոր ընտրախախտումներ Ստեփանավանից՝ Արտաշատ. ի՞նչ են տեսել անկախ դիտորդները
5TV Armenia / 22 minutes ago

Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 31 minutes ago