Շնորհակալություն եմ հայտնում Արտաշատ համայնքի շուրջ երեք հազար քաղաքացիներին, որոնք ՏԻՄ ընտրություններում իրենց քվեն տվեցին Հայ Յեղափոխական Դաշնակցությանը. այս մասին գրել է Գերասիմ Վարդանյանը։ Մենք այս ընտրությունները դիտարկել ենք որպես քաղաքական ընտրություն՝ հանուն ազգային արժեքների, պետականամետ մտածողության, սկզբունքային դիրքորոշման և Հայաստանի ապագայի վերաբերյալ մեր պատկերացումների։ Ձեր քվեն վկայում է, որ չնայած ճնշումներին ու հալածանքներին Արտաշատում կա ազգային արժեքներին հավատարիմ, պետական մտածողություն ունեցող քաղաքացիների զգալի շրջանակ, որը պատրաստ է հստակ արտահայտել իր քաղաքական դիրքորոշումն ու պաշտպանել իր համոզմունքները։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված կլինի համայնքի ավագանիում. մեր ավագանու անդամների աշխատանքը ծառայելու է Արտաշատի զարգացմանը, բնակիչների խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը և համայնքի շահերի հետևողական պաշտպանությանը։ Մեր քաղաքական սկզբունքները համադրելու ենք գործնական աշխատանքի հետ՝ հանուն համայնքի առաջընթացի և մեր հայրենակիցների բարօրության։ Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն։ Եվ որպես Արտաշատ համայնքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժ՝ մենք շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը՝ հավատարիմ մնալով մեր ազգային արժեքներին, պետականամետ մտածողությանը և սկզբունքային քաղաքական ուղեգծին։ Շնորհակալ եմ ձեր վստահության համար։ Ինչպես խոստացել ենք՝ մեր աշխատանքն ու պայքարը շարունակվելու է այնքան, մինչև մեր ժողովուրդը հաղթանակ ունենա ,- գրել է նա։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մեր քաղաքական սկզբունքները համադրելու ենք գործնական աշխատանքի հետ՝ հանուն համայնքի առաջընթացի և մեր հայրենակիցների բարօրության․ Գերասիմ Վարդանյան
Շնորհակալություն եմ հայտնում Արտաշատ համայնքի շուրջ երեք հազար քաղաքացիներին, որոնք ՏԻՄ ընտրություններում իրենց քվեն տվեցին Հայ Յեղափոխական Դաշնակցությանը. այս մասին գրել է Գերասիմ Վարդանյանը։ «Մենք այս ընտրությունները դիտարկել ենք որպես քաղաքական ընտրություն՝ հանուն ազգային արժեքների, պետականամետ մտածողության, սկզբունքային դիրքորոշման և Հայաստանի ապագայի վերաբերյալ մեր պատկերացումների։ Ձեր քվեն վկայում է, որ չնայած ճնշումներին ու հալածանքներին Արտաշատում […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Անվտանգության աշխակիցներ՝ ԱԺ նիստերի դահլիճում․ ինչու՞ է մթնոլորտը լարվել. #ՈւՂԻՂ
ABC Media / 1 hour ago

Նեթանյահուի ճակատագիրը քվեատուփերում է #abcmedia #abcnewsroom
ABC Media / 2 hours ago

Թրամփն ուզո՞ւմ է, որ Նեթանյահուն վերընտրվի #abcmedia #abcլուրեր
ABC Media / 2 hours ago

Իսրայելն՝ ընտրության առաջ. Նեթանյահուի վերջին պայքա՞րը
ABC Media / 2 hours ago
Related coverage

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
1in.am / 41 minutes ago

Վրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութեր
168 Jham / 49 minutes ago

Փաշինյանի իշխանությունները շարունակում են կուլ տալ Բաքվի վիրավորանքները I ԼՈՒՐԵՐ I 20:00
News.am / 58 minutes ago

Առանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի է
168 Jham / 1 hour ago