Իրանի, Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ներկայացուցիչները Թեհրանում քառակողմ հանդիպում են անցկացրել՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։ Հաղորդում է IRNA-ն։ Իրանը հանդիպմանը ներկայացնում է երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային։ Հանդիպմանը մասնակցում են նաև Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բեն Սալման Ալ Սաուդը, Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրը և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։ Բանակցությունները հրավիրվել են Պակիստանի նախաձեռնությամբ՝ Իրանի աջակցությամբ և մասնակցությամբ։ Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության հարցերը, Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակամարտությունը, ինչպես նաև Պաղեստինին և Լիբանանին օգնություն ցուցաբերելու հարցերը։ —00—ՍՊ The post Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան Թեհրանում քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը appeared first on 24News .