Հոկտեմբերի 26-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։ Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու հոկտեմբերի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկման տևողությունը սահմանվել է մինչև երկու ժամ։ Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարց: Լրացումներ և փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի համապատասխան որոշումներում,- ասված է հաղորդագրության մեջ։