Եթե «Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կալանքի տակ չլիներ, իսկ ընտրությունների ընթացքում բռնաճնշումներ և խախտումներ չլինեին, Ստեփանավանի ընտրությունների արդյունքը կարող էր այլ լինել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ստեփանավանի ավագանու ընտրությունների արդյունքներին։ Ըստ նախնական արդյունքների Ստեփանավանում ընդդիմադիր կուսակցությունը ստացել է 19,68% քվե։ «Շատ լավ հասկանում ենք ընդհանուր կոնյունկտուրան, և փաստացի այն համայնքում, որտեղ «Ուժեղ Հայաստանը» մասնակցել է, այն է՝ Ստեփանավանում, ՔՊ-ն չկարողացավ հաղթել»,- ասաց Աբրահամյանը՝ պնդելով, որ դա վկայում է «Ուժեղ Հայաստանի»՝ իշխանության դեմ արդյունավետ պայքար մղող ուժ լինելու մասին։ Անդրադառնալով ընտրությունների ընթացքին՝ ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ դրանք անցել են բռնաճնշումների և ընտրախախտումների ֆոնին։ Նա պնդեց, որ եղել են մարդկանց ուղղորդելու և քվեարկության գործընթացին միջամտելու դեպքեր։ Աբրահամյանը բռնաճնշումների օրինակ համարեց ընտրություններից 4 օր առաջ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի և ավագանու մի շարք անդամների ձերբակալություններն ու կալանավորումները։ Նա դրանք որակեց որպես «հորինված մեղադրանքներ»՝ նշելով, որ հիմքում մոնտաժված տեսանյութ է եղել։ Մեր հարցին՝ տեսանյութում թեկնածուի կողմից ավագանու անդամներին և աջակիցներին գումար փոխանցելը ինչո՞վ է պայմանավորված եղել, Աբրահամյանը պատասխանեց, որ գումարը նախատեսված էր շտաբային աշխատանքների կազմակերպման և ծախսերի համար։ Նա հերքեց ընտրակաշառքի վերաբերյալ մեղադրանքը՝ պնդելով, որ թեկնածուի մոտ գումար լինելը դեռ չի նշանակում, թե այն ընտրակաշառք է։ «Բացառապես ընտրական պրոցեսների շտաբային աշխատանքների կազմակերպման համար գումար է տրամադրվել շտաբի աշխատակիցներին, ինչպես նաև ավագանու անդամներին»,- ասաց պատգամավորը։ Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին, ձերբակալվեց, ապա կալանավորվեց Ստեփանավանում «Ուժեղ Հայաաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ըստ ՀԿԿ հաղորդագրության՝ ընտրությանը մասնակցելու և այդ քաղաքական ուժի օգտին քվեարկելու պայմանով նա մի քանի տասնյակ ընտրողների ընտրակաշառք է տվել։ Կուսակցությունը հերքում է մեղադրանքը։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Արփի Հակոբյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
Factor.am / 21 minutes ago

Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 33 minutes ago

Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք նոր հարվածներ չստանալու համար
Factor.am / 33 minutes ago

Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանափոխության փոփոխությունից հետո
Factor.am / 50 minutes ago
Related coverage

Выборы в Сербии стали огромной победой сербского народа: Стеван Гайич
Alpha News / 18 minutes ago

Խաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցը
24TV / 24News / 20 minutes ago

Հարյուրավոր ընտրախախտումներ Ստեփանավանից՝ Արտաշատ. ի՞նչ են տեսել անկախ դիտորդները
5TV Armenia / 23 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի հոգի է միացել Աննա Հակոբյանի ստորագրահավաքին
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago