Հոկտեմբերի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4977 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 196 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 172 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 130 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 425, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 31, վարելու ընթացքում ծխելու՝ 839, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 346, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 372 և 1784 այլ իրավախախտում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ 23 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 104-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 60-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 186-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 113 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16003 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 234 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 235 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 311 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 70, չամրակապված վարելու՝ 3956, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 283, վարելու ընթացքում ծխելու՝ 1114, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 1003, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 306, արագության գերազանցման՝ 1410 և 5651 այլ իրավախախտում։ 123 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 650-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 246-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 457-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 68 անձ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է ոչ սթափ 407 վարորդ, ձերբակալվել՝ 181 անձ
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Սլավիկ Գալստյանն ու Գևորգ Թադևոսյանը կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար
ArmLur / Zhoghovurd / 9 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի հոգի է միացել Աննա Հակոբյանի ստորագրահավաքին
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

Քանի հոգի է միացել Աննա Հակոբյանի ստորագրահավաքին
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

Գլոբալ տաքացումը ծանր հետևանքներ կունենա կենսաբազմազանության համար․ ՄԱԿ-ի ներկայացուցիչ
ArmLur / Zhoghovurd / 38 minutes ago
Related coverage

Տիգրանաշենում խոչընդոտում են այն խաղահրապարակի նորոգումը
Aravot / 9 minutes ago
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
Factor.am / 11 minutes ago
Իսրայելի բանակի ԳՇ պետը դեմ է ընտրություններից առաջ Իրանի դեմ գործողություն սկսելուն
168 Jham / 12 minutes ago

Երևանում ձերբակալվել է 113, մարզերում՝ 68 անձ, 430 ավտոմեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք (տեսանյութ)
A1plus / 14 minutes ago