A A Պաշտոնական Կենսաբազմազանության ֆինանսավորման ընդլայնումը՝ COP17-ի օրակարգում Աջակցիր «Ա1+»-ին COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը բացման խոսքով հանդես է եկել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) և Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հիմնադրամի (GBFF) միջոցով ֆինանսավորման մոբիլիզացմանը նվիրված բարձր մակարդակի երկխոսությանը։ Իր ելույթում նա ընդգծել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային հանձնառությունները համարժեք, հասանելի և կանխատեսելի ֆինանսավորմամբ ապահովելու անհրաժեշտությունը։ Կարևորվել են միջազգային ֆինանսական աջակցության ընդլայնումը, մասնավոր հատվածի ներգրավումը և համաշխարհային նպատակները գործնական արդյունքների վերածելու հնարավորությունները։ COP17-ի նախագահության առանցքային ուղերձը՝ համաժողովի հաջողությունը պետք է արտահայտվի Երևանում ընդունված որոշումների գործնական արդյունքներով։ ԿԸՀ -ն հրապարակել է մասնակցության արդյունքները 5 տուժած, 2 զոհ․ ավտովթար՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Դրական եզրակացություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված օրենսդրական փաթեթին Դիտորդները 222 ընտրատեղամասում 53 խախտում են արձանագրել․