Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա վիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 9964-ի, հիվանդությունից մահացել է 4841 մարդ։ Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հոկտեմբերի 26-ին հաղորդել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հանրային առողջապահության ազգային ինստիտուտը (INSP)։