Երեկ, երբ Տիգրանաշենում վերանորոգման աշխատանքներ էինք իրականացնում, ոստիկանները խոչընդոտեցին մեր գործունեությունը՝ պատճառաբանելով, թե պետք է սպասենք համայնքապետարանի ներկայացուցիչներին։ Տիգրանաշենում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը։ Նրա խոսքով՝ խաղահրապարակի վերանորոգումը կուսակցության բարեգործական ծրագիրն է, որն իրականացվում է նաև պատգամավորների պարգևավճարներից փոխանցված միջոցներով։ Թեև դեռ մեկ ամիս առաջ դիմել էին թույլտվության համար, համայնքապետարանից հստակ պատասխան չէին ստացել։ Վարդանյանը նշել է, որ տեղում համայնքապետարանի աշխատակիցները պահանջել են հեռացնել նոր խաղերը, իսկ հաջորդ օրը համայնքապետ Ասլան Ավետիսյանը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել։ «Համայնքապետն ինձ անվանեց Զարուհի Փոստանջյան և կտրուկ պահանջեց նախ ապամոնտաժել նոր խաղերն ու տեղադրել հները, հետո միայն գալ իր մոտ՝ պատճառաբանելով, թե սկզբում պետք է իրեն տեսնեինք։ Իսկ հանդիպման ավարտին նա հայտարարեց, որ ինձ դատի է տալիս»,- հավելել է Անուշ Վարդանյանը։ The post Ոստիկանները Տիգրանաշենում խոչընդոտել են խաղահրապարակի վերանորոգմանը․ Անուշ Վարդանյան appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ոստիկանները Տիգրանաշենում խոչընդոտել են խաղահրապարակի վերանորոգմանը․ Անուշ Վարդանյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Анкара готова к жестким мерам ради сохранения стратегического союза с Баку: Пётр Колчин
Alpha News / 6 minutes ago

Էդուարդ Դավիդյանը՝ քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն
Alpha News / 11 minutes ago

Սերբիայում կայացած ընտրությունները սերբ ժողովրդի մեծ հաղթանակն է․ Ստևան Գայիչ
Alpha News / 21 minutes ago

Выборы в Сербии стали огромной победой сербского народа: Стеван Гайич
Alpha News / 36 minutes ago
Related coverage

«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
24TV / 24News / 5 minutes ago

ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Մեծ բանավեճ
Public Television of Armenia — 1Lurer / 5 minutes ago

Կինը ահազանգել է այն ոստիկանին, որի բջջային հեռախոսահամարն ունեցել է. նախարարը՝ Շաքիի դեպքի մասին
Public Television of Armenia — 1Lurer / 6 minutes ago

Եթե «Ուժեղ Հայաստանը» ՏԻՄ-երում գար իշխանության, քաղաքացիներից «քերելու» էր բաժանած ընտրակաշառքը
1in.am / 11 minutes ago