Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է տեխնիկական համապատասխանեցման և հավաստագրման ծառայություններում մասնագիտացված՝ համաշխարհային առաջատար «ԴԵԿՐԱ» ընկերության գլխավոր տնօրեն Ստան Զուրկևիչի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան էր ժամանել COP17 համաժողովի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններին և այդ համատեքստում համագործակցության հնարավոր հեռանկարներին: Մասնավորապես՝ քննարկվել են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի վերահսկման, տեխնիկական զննության ծառայությունների որակի բարձրացման, ճանապարհային անվտանգության բարելավմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության էկոհամակարգի և ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային քննարկումների ձևաչափով հստակեցնել հնարավոր ծրագրային ուղղությունները՝ դրանց վերաբերյալ առարկայական համագործակցություն սկսելու նպատակով։ —00—ՍՊ The post Հայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Խաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցը
24TV / 24News / 18 minutes ago

Փեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրը
24TV / 24News / 24 minutes ago

Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրել
24TV / 24News / 31 minutes ago

Արարատի մարզպետի հայրը հորդորում է «Քյարքի ասել» Տիգրանաշենին, որ թուրքերի մոտ «գինը չբարձրանա»
24TV / 24News / 34 minutes ago
Related coverage

Выборы в Сербии стали огромной победой сербского народа: Стеван Гайич
Alpha News / 16 minutes ago

Հարյուրավոր ընտրախախտումներ Ստեփանավանից՝ Արտաշատ. ի՞նչ են տեսել անկախ դիտորդները
5TV Armenia / 22 minutes ago

Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 31 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի հոգի է միացել Աննա Հակոբյանի ստորագրահավաքին
ArmLur / Zhoghovurd / 31 minutes ago