Ալմաթիում՝«Eurasia 2026: The Human Code» խորագրով Եվրասիական ստեղծագործական 7-րդ համաժողովի շրջանակում, տեղի է ունեցել Եվրասիական միջազգային մրցանակի հանձնման արարողությունը։ Պատվավոր մրցանակակիրներից մեկը ռուսաստանաբնակ հայ ձեռնարկատեր և ներդրող Գոռ Նահապետյանն է։ Մրցանակը նրան շնորհվել է կառավարման կրթության զարգացման, ժամանակակից բիզնես մշակույթի ձևավորման և կառավարման ոլորտում նորարարական մոտեցումների ներդրման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Գոռ Նահապետյանը հայտնի է որպես Մոսկվայի «Сколково» կառավարման դպրոցի համահիմնադիր և բիզնես պրակտիկայի պատվավոր պրոֆեսոր, ինչպես նաև «Sensemakers» ընկերության հիմնադիր։ Համաժողովը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-16-ին՝ մեկ հարկի տակ համախմբելով գիտության, բիզնեսի, մշակույթի և կրթության ոլորտների ներկայացուցիչներին։ Քննարկումների առանցքում էին տեխնոլոգիական արագ փոփոխությունների դարաշրջանում մարդու դերն ու հասարակության ապագան։ The post Ալմաթիում «Сколково»-ի համահիմնադիր Գոռ Նահապետյանին հանձնել են Եվրասիական մրցանակ appeared first on Alphanews .