Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունԸ հաղորդագրություն է տարածել․ «Հարկադիր կատարողի մասնակցությամբ մամուլում շրջանառված ձայնագրության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով կիրականացվի ծառայողական քննություն։ Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17․09․2026թ․տրված թիվ ԵԴ/56512/02/21 կատարողական թերթերի համաձայն՝ պետք է Մ.Կ. Ավետիսյանին, Հ. Ա. Ալեքսանյանին վտարել ՀՀ, ք․ Երևան, Նորագավիթ, 1-ին փողոց, 100/3 հասցեից։ Կատարողական թերթերի հիման վրա 18․09․2026թ-ին հարուցվել են կատարողական վարույթներ։ Պարտապաններին առաջարկվել է 10-օրյա ժամկետում ինքնակամ ազատել վտարման ենթակա հասցեն։ Սահմանված ժամկետում վտարման ենթակա հասցեն չի ազատվել, որից հետո 07․10․2026թ․ կայացված որոշումներով վտարման կատարողական գործողությունների սկիզբ է նշանակվել 30․10․2026թ․ ժամը 12։00-ն։ Հարկադիր կատարողի արձակուրդում գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ կատարողական վարույթը տեղափոխվել է այլ հարկադիր կատարողի վարույթ։ Պարտապան Հ. Ալեքսանյանը հրավիրվել է ՀԿԱ ծառայություն, որպեսզի նոր հարկադիր կատարողը ներկայացնի վտարման ընթացակարգը։ Խոսակցության ընթացքում տեղի է ունեցել վիճաբանություն այն բանից հետո, երբ հարկադիր կատարողը փորձել է ճշտել պարտապանից, թե ում են հասցեագրված վերջինիս կողմից մամուլում և սոցիալական հարթակներում տարածված այն պնդումները, թե «…հարկադիր կատարողները փողով վաճառված են, սև ագռավներ են, և որ ով գնաց իրենց տնից հանի, նրանց վնասելու է, և բոլորը խնդիրներ են ունենալու…»։ Հարկադիր կատարողը փորձել է բացատրել պարտապանին, որ հարկադիր կատարողներն իրենց աշխատանքն են կատարում և պետք չէ անձնավորել և անպատասխանատու արտահայտություններ անել։ Հաշվի առնելով հարկադիր կատարողների կողմից զգայուն գործերով դատական ակտերի հարկադիր կատարման ապահովումը՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ հարկադիր կատարողների հասցեին իրենց մասնագիտական գործառույթներն իրականացնելիս որակումներ տալուց»։ —00—ՍՊ The post Հարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվի appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվի

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրել
24TV / 24News / 10 minutes ago

Արարատի մարզպետի հայրը հորդորում է «Քյարքի ասել» Տիգրանաշենին, որ թուրքերի մոտ «գինը չբարձրանա»
24TV / 24News / 13 minutes ago

Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան
24TV / 24News / 17 minutes ago

Ուշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանել
24TV / 24News / 23 minutes ago
Related coverage

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահին
Shant News / 21 minutes ago

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է
1in.am / 31 minutes ago

Գլոբալ բնապահպանական հիմնադրամի բյուջեն կհասնի 4,4 մլրդ դոլարի. ՀՀ-ն կարող է օգտվել դրանից
Sputnik Armenia / 40 minutes ago

Հրապարակվել է 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը
1in.am / 51 minutes ago