ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Թեհրանում մեկնարկել է Իրանի, Պակիստանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների քառակողմ գագաթնաժողովը: Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Մեքքայի համաձայնագրի երկրների` Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Պակիստանի ներկայացուցիչներն այցելել են Իրան։ Հանդիպումը տեղի է ունեցել Պակիստանի առաջարկով և Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությամբ: Իրանի ներկայացուցիչն ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար գեներալ–մայոր Մոհսեն Ռեզային է։ Հանդիպմանը ներկա էր նաև Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։Հիշեցնենք, որ 2026 թ. օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին պայմանագիր են ստորագրել։ Այս համաձայնագիրը ենթադրում է, որ երեք կողմերից որևէ մեկի վրա զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի վրա։ Պաշտպանության մասին համատեղ համաձայնագիրը համագործակցություն է նախատեսում հետախուզական տվյալների փոխանակման և տարածաշրջանային անվտանգության համակարգման ոլորտում։