ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն այսօր ընդունել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Լիոնի մետրոպոլի փոխնախագահ, միջազգային հարաբերությունների և զբոսաշրջության ոլորտների պատասխանատու Օլիվիե Արուժոյի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ Ողջունելով հյուրերին՝ Քրիստինա Թաթարյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, մշակութային համագործակցության խորացումը և ֆրանկոֆոնիայի արժեքների տարածումը։ Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ խաղերը հյուրընկալելը Հայաստանի համար մեծ պատիվ և պատասխանատվություն է։ Նա կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը խաղերի՝ բարձր մակարդակով անցկացումն ապահովելու գործում՝ տեղեկացնելով, որ մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 35 երկրների պատվիրակություններ։ Քրիստինա Թաթարյանն անդրադարձել է նաև Հայաստանում ֆրանսերենի ուսուցման խթանմանն ուղղված ծրագրերին՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ կազմակերպվում են ֆրանսերենի ուսուցման դասընթացներ՝ ներգրավելով ֆրանկոֆոն կամավորների, ինչը թույլ կտա պատշաճ կազմակերպել և սպասարկել ֆրանկոֆոնիայի խաղերը՝ խթանելով Հայաստանում ֆրանսերենի տարածումը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ Օլիվիե Արուժոն նշել է, որ տպավորված է Հայաստանով, երկրի հարուստ մշակութային ժառանգությամբ և հյուրընկալությամբ։ Նա բարձր է գնահատել Հայաստանի հետ ձևավորված բարեկամական կապերը՝ ընդգծելով Լիոնի մետրոպոլի շահագրգռվածությունը կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խորացման և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հարցում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Իմ կարծիքով Ռուսաստանի հետ հարաբերությունները էլ ավելի կվատանան․ Ստեփան Գրիգորյան
Shant News / 26 minutes ago

Մակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ցույցերին
Shant News / 35 minutes ago

Հայ պատանի թենիսիստը՝ Tennis Europe Junior Masters-ի մրցանակակիր
Shant News / 52 minutes ago

Լոռու մարզում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա տուժած
Shant News / 56 minutes ago
Related coverage

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը տարակուսանք է հայտնել Շիրակի մարզպետի հայտարարությունների վերաբերյալ
Aravot / 1 hour ago

Իրանի համար տարբերություն չկա, թե ով կղեկավարի Իսրայելը. Բաղաեի
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago

"Напоминает лексикон нацистов": посольство РФ отреагировало на реплику губернатора Ширака
Sputnik Armenia / 1 hour ago

Հիշեցնում է նացիստների բառապաշարը․ ՌԴ դեսպանատունը տարակուսած է Շիրակի մարզպետի խոսքերից
Sputnik Armenia / 1 hour ago