Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրել է․ «Հոկտեմբերի 25-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների պատկերը ժողովրդավարության ապագայով մտահոգ որևէ մեկին ուրախանալու առիթ չպետք է տա։ Շատ համայնքներում ընտրողների նույնիսկ կեսը չի մասնակցել քվեարկությանը։ Իշխանությունը պետք է իրեն հարց տա՝ ինչո՞ւ են այդքան քաղաքացիներ հրաժարվում ընտրելուց։ Այս փաստն անտեսելն ու արդյունքները որպես համընդհանուր վստահության քվե ներկայացնելը նշանակում է՝ չցանկանալ տեսնել սեփական քաղաքացիներին։ Իսկ ընտրողների ուղղորդման, ճնշումների և պետական միջոցները կուսակցական շահերին ծառայեցնելու մասին հաղորդումները պահանջում են անկախ քննություն։ Նման գործողությունները խախտում են ազատ ընտրության և հավասար մրցակցության հիմքերը․ քաղաքացին պետք է կարողանա ընտրել առանց վախի, իսկ ընդդիմությունը՝ մրցել առանց իր դեմ գործադրվող պետական ապարատի։ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանի կալանավորումն ի սկզբանե պահանջում էր համոզիչ իրավական հիմնավորում։ Իշխանությունները պարտավոր էին հիմնավորել թե՛ կալանքի անհրաժեշտությունը, թե՛ ավելի մեղմ միջոց կիրառելու անհնարինությունը։ Քրեական մեղադրանքը դեռևս մեղավորության ապացույց չէ և, ըստ այդմ, չէր կարող արդարացնել թեկնածուին ընտրապայքարից փաստացի հեռացնելը։ Փաշինյանը չի կարող մի ձեռքով սահմանափակել քաղաքական մրցակցությունը, մյուսով՝ այդ սահմանափակման հետևանքով ստացած արդյունքները ներկայացնել որպես ժողովրդավարական հաջողություն, իսկ հետո մեղավորներ փնտրել բոլորի մեջ, բացի իրենից։ Սա հաղթանակի պատմություն չէ։ Սա Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական և ընտրական պայմանների հետևանքն է, և դրա համար պատասխանատու է հենց ինքը»։ —00—ՍՊ The post Ռոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը» appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ռոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

«Առևանգում» են ընդդիմադիր թեկնածուներին, պարալիզացնում աշխատանքը, հաղթում, սա՞ է ժողովրդավարությունը
24TV / 24News / 17 minutes ago

Երևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
24TV / 24News / 24 minutes ago

Հայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերը
24TV / 24News / 34 minutes ago

Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
24TV / 24News / 50 minutes ago
Related coverage

Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն մեր կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան
Factor.am / 17 minutes ago

Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 19 minutes ago

Սահմանադրական բարեփոխումների ձգձգումն ու քաղաքական դաշտի առողջացման ձախողումը մեր բացթողումներն են
1in.am / 22 minutes ago
Ինչո՞ւ են այդքան քաղաքացիներ հրաժարվում ընտրելուց․ Ամստերդամ
A1plus / 24 minutes ago