Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 28-29-ը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենան հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին: Անվանի հայագետ, լեզվաբան և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանին նվիրված Կյանքը գիտություն. Հրաչյա Աճառյան խորագրով գիտաժողովի և Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա խորագրով ցուցահանդեսի բացմամբ հոկտեմբերի 28-ին կտրվի տոնական ծրագրի մեկնարկը։ Հոբելյանական միջոցառումները կազմակերպում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Բացմանը կմասնակցի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա խորագրով ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 2-ը: Հանրապետության հրապարակի պատմությունը ներկայացնող շուրջ 40 լուսանկարներն ընտրվել են Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ճարտարապետության պալատի, Արմենպրես լրատվական գործակալության և անհատ լուսանկարիչների արխիվային հավաքածուներից: Հանրապետության հրապարակի պատմությունը կամբողջացնի Տերյան մշակույթի կենտրոնի տարազների ցուցադրությունը: Միջոցառումների շարքը կեզրափակվի հոկտեմբերի 29-ին՝ Հովեր պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ համերգով։ Կհնչեն հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ։ Հիշեցնենք, որ նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում որոշվել էր հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի (1876-1953 թթ․) ծննդյան 150-ամյակը, ինչպես նաև Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի (1927 թ․) 100-ամյակը ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում: Հոբելյանական միջոցառումներն անցկացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հետ համագործակցությամբ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Նոր կարգավորում՝ կադաստրային քարտեզների սխալների մասով. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
A1plus / 9 minutes ago
Ինչո՞ւ են այդքան քաղաքացիներ հրաժարվում ընտրելուց․ Ամստերդամ
A1plus / 44 minutes ago

Կենսաբազմազանության ֆինանսավորման ընդլայնումը՝ COP17-ի օրակարգում
A1plus / 58 minutes ago

Առնո Ավետիսյանը՝ Europe Junior Masters -ի բրոնզե մեդալակիր
A1plus / 1 hour ago
Related coverage

Սերժի կոստյումը չէին ուզում, հիմա Ալիևի կոստյումն են հագնում․ հանցավոր ռեժիմ է. իրավապաշտպան
News.am / 4 minutes ago

Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրել
24TV / 24News / 6 minutes ago

Թուրքիան մինչև 2035 թ. էներգետիկ ոլորտում կներդնի 180 մլրդ դոլար
168 Jham / 7 minutes ago

Բաքուն ներողություն է պահանջում Երևանից
ABC Media / 7 minutes ago