Հոկտեմբերի 28-29-ը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կանցկացվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Երևանի Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներ։ Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական ծրագրի շրջանակում նախատեսված են գիտաժողով, ցուցահանդես և համերգ։ Հանրապետության հրապարակի պատմությանը նվիրված ցուցահանդեսում կներկայացվի շուրջ 40 արխիվային լուսանկար։ Միջոցառումները կազմակերպում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․ «Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 28-29-ը Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենան հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին: Անվանի հայագետ, լեզվաբան և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանին նվիրված «Կյանքը գիտություն. Հրաչյա Աճառյան» խորագրով գիտաժողովի և Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով ցուցահանդեսի բացմամբ հոկտեմբերի 28-ին կտրվի տոնական ծրագրի մեկնարկը։ Հոբելյանական միջոցառումները կազմակերպում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Բացմանը կմասնակցի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով ցուցահանդեսը կգործի հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 2-ը: Հանրապետության հրապարակի պատմությունը ներկայացնող շուրջ 40 լուսանկարներն ընտրվել են Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ճարտարապետության պալատի, Արմենպրես լրատվական գործակալության և անհատ լուսանկարիչների արխիվային հավաքածուներից: Հանրապետության հրապարակի պատմությունը կամբողջացնի «Տերյան» մշակույթի կենտրոնի տարազների ցուցադրությունը: Միջոցառումների շարքը կեզրափակվի հոկտեմբերի 29-ին՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ համերգով։ Կհնչեն հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ։ Հիշեցնենք, որ նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում որոշվել էր հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի (1876-1953 թթ․) ծննդյան 150-ամյակը, ինչպես նաև Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի (1927 թ․) 100-ամյակը ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում: Հոբելյանական միջոցառումներն անցկացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հետ համագործակցությամբ»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն մեր կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան
Factor.am / 7 minutes ago

Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 9 minutes ago

Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
Factor.am / 24 minutes ago

Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 36 minutes ago
Related coverage

Response of UNESCO World Heritage Centre Deputy Director Raises Serious Questions: Hovik Avanesov
Aravot / 58 minutes ago

Tashir Arena-ում կկայանա «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերան
168 Jham / 1 hour ago

Գրքի 288 էջերում ներկայացված են 25 տարբեր «բեմեր», որոնցից յուրաքանչյուրն ունի իր ձևավորումն ու պատկերային լուծումը
Aravot / 1 hour ago

Մեծահասակների Եվրատեսիլում հաջողության հասնելու համար պետք է իզոլացված չլինենք աշխարհի մշակույթից
1in.am / 1 hour ago