Տեղական լուրեր ԱՄՆ դեսպանատան զգուշացումը վիզաների չեղարկման վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է, որ վիզայի տրամադրումից հետո ստուգումները շարունակվում են, և ներգաղթային կանոններն ու օրենքները չարաշահող անձանց վիզաները ենթակա են չեղարկման (իսկ խարդախության դեպքում սպառնում է ցմահ արգելք): Հայաստանն առաջին անգամ թարմ մրգեր է արտահանել Օման 2026 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից փորձնական խմբաքանակներով թարմ մրգեր ու հատապտուղներ (ծիրան, կեռաս, դեղձ, նեկտարին, ելակ) են արտահանվել Օմանի խոշորագույն «Lulu» և «Suhol Al Fahyua» սուպերմարկետների ցանցեր: 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են 1,638.9 մլրդ դրամ հարկ 2026 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են վճարել 1,638.9 մլրդ դրամ (13.9% կամ 199.6 մլրդ դրամ աճ): Հարկային մարմնի գծով մուտքերը կազմել են 1.37 տրլն դրամ, իսկ մաքսայինի գծով՝ 271.5 մլրդ դրամ: Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպը կազմել է +5.0% 2026 թ. սեպտեմբերի նախնական տվյալներով՝ Հայաստանի ՏԱՑ-ի աճը տարեկան կտրվածքով դանդաղել է՝ հասնելով +5.0%-ի: Աճին խոչընդոտում են արդյունաբերության և վերարտահանման անկումը, մինչդեռ առաջատար են ծառայություններն ու շինարարությունը: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 14.95 մլրդ դոլարի 2026 թ. հունվար-սեպտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.7%-ով՝ հասնելով 14,953.4 մլն դոլարի: Ընդ որում՝ արտահանումը կրճատվել է 8.0%-ով (սեպտեմբերին՝ -18.6%), իսկ ներմուծումն աճել է 9.5%-ով: Միջազգային լուրեր ԱՄՆ-ում օգտագործված էլեկտրամոբիլները թանկացել են 13%-ով Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հետո բենզինի գնի աճի (մեկ գալոնը 2.94-ից հասել է 4.35 դոլարի) և արտադրության կրճատման ֆոնին ԱՄՆ-ում օգտագործված էլեկտրամոբիլները թանկացել են 13%-ով: Իտալիայի պետական պարտքն աճել է ավելի քան 129 մլրդ եվրոյով 2025 թ. արդյունքներով Իտալիայի պետական պարտքը հասել է 3.097 տրլն եվրոյի (պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն աճել է 2.5 տոկոսային կետով): Միևնույն ժամանակ, բյուջեի դեֆիցիտը նվազել է՝ հասնելով ՀՆԱ-ի 3.1%-ին (69.7 մլրդ եվրո): Սաուդյան Արաբիան նավթ կպահեստավորի Սինգապուրում Սաուդյան Արաբիան և Սինգապուրը պայմանավորվել են 2027 թ. երկրորդ կեսից սաուդյան նավթը պահեստավորել Սինգապուրի ստորգետնյա պահեստարաններում՝ Հարավարևելյան Ասիայի էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու նպատակով: ԵՄ-ն նախատեսում է 45 մլրդ եվրոյի վարկ տրամադրել Ուկրաինային ԵՄ երկրները ծրագրում են մինչև տարեվերջ լրացուցիչ 45 մլրդ եվրոյի վարկ հատկացնել Ուկրաինային՝ 2027 թվականի ֆինանսական կարիքները հոգալու համար, ինչը կարող է լարվածություն առաջացնել ԵՄ նոր յոթնամյա բյուջեի բանակցություններում:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հոկտեմբերի 26-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերԱՄՆ դեսպանատան զգուշացումը վիզաների չեղարկման վերաբերյալՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է, որ վիզայի տրամադրումից հետո ստուգումները շարունակվում են, և ներգաղթային կանոններն ու օրենքները չարաշահող անձանց վիզաները ենթակա են չեղարկման (իսկ խարդախության դեպքում սպառնում է ցմահ արգելք):Հայաստանն առաջին անգամ թարմ մրգեր է արտահանել Օման2026 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից փոր...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Անիի պատմական կամրջի վերականգնման մրցույթն ավարտվել է
Armenian Business News (ABNews) / 48 minutes ago

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 2026 Թ․
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Հոկտեմբերի 26-ի կարևոր լուրերը
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Evocabank-ը և IFC-ն մեկնարկում են բնապահպանական առաջին ծրագիրը
Armenian Business News (ABNews) / 4 hours ago
Related coverage

Մաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցը
168 Jham / 2 minutes ago

«Թե՛ շոուն հաղթեց, թե՛ վոկալը». մասնագետը «Մանկական Եվրատեսիլում» Նարեի ելույթը փայլուն է համարում
Public Television of Armenia — 1Lurer / 2 minutes ago

ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
Factor.am / 4 minutes ago

Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | | 26.10.2026
Public Television of Armenia — 1Lurer / 5 minutes ago