ՏԻՄ ընտրություններին ընդդիմությունը պետք է մեկ դրոշով հանդես գար, անձի տեսքով սիմվոլ ներկայացված լիներ, դա է պատճառը, որ ընդդիմադիր բնակիչները չգնացին ընտրության ու ընդդիմությունը պարտվեց։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Խոսելով արտահերթ ընտրությունների գնալու հավանականության մասին` Նահապետյանը նկատեց, որ Փաշինյանն առևտրի մեջ է ընդդիմության հետ, նրանց ասում է, թե տվեք 7 հոգի, կամ արտահերթի կգնամ ու զրո մարդ կունենաք։ «Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի նախագահների հանդիպում կա, դրանից շատ բան է կախված։ Զելենսկուն կարող է հանեն, իսկ Հայաստանի վրա հնարավոր է Եվրոպայի ազդեցությունը զրոյանա։ Նիկոլը չի մնա, կթռնի, ուր մնաց, թե արտահերթի գնա, նոր պայմանավորվածություն ու նոր դասավորումներ կարող են լինել»,- մեկնաբանեց Նահապետյանը։ Հերմինե Միքայելյան Մանրամասները՝ տեսանյութում։ © 2024 24News. Բոլոր իրավունքները պաշտպանված են: 24TV-ում տեղադրված նյութերն օգտագործելիս ակտիվ հղում տալը պարտադիր է: Կայքում տեղադրված այլ հեղինակների և բանախոսների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել 24TV-ի խմբագրության տեսակետի հետ: Address: Dzorap 40, Office Area 23. E-mail: info@24news.am Գովազդի համար զանգահարել +374 41 240060