Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում համառ պայքարում կամային հաղթանակ տարավ Կապանի «Գանձասարի» նկատմամբ (2-1), հաղորդում է armsport.am-ը։ Հանդիպման հաշիվը 44-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Ռոշան։ Տանտերերը պարտությունից փրկվեցին հիմնական ժամանակի ավարտին. 90+2-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Ընդամենը մեկ րոպե անց՝ 90+3-րդ րոպեին, կապանյան թիմի ֆուտբոլիստ Ադրիանուն գնդակն ուղարկեց չարենցավանցիների դարպասը, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ 109-րդ րոպեին Բուկարի Կոնեն խփեց հաղթական գնդակը՝ քառորդ եզրափակիչի ուղեգիր պարգևելով «Վանին»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացած խաղում «Միկան» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 5-3 հաշվով հաղթել էր Արարատի «Ավշարին»՝ նույնպես նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Այդ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվել էին գոլազուրկ ոչ-ոքիով։ —00—ԼԱ The post Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին» appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրել
24TV / 24News / 12 minutes ago

Արարատի մարզպետի հայրը հորդորում է «Քյարքի ասել» Տիգրանաշենին, որ թուրքերի մոտ «գինը չբարձրանա»
24TV / 24News / 15 minutes ago

Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան
24TV / 24News / 20 minutes ago

Ուշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանել
24TV / 24News / 26 minutes ago
Related coverage

Մեսսին ներկա չի լինի Ոսկե գնդակի հանձնման արարողությանը
168 Jham / 22 minutes ago

«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ
Shant News / 40 minutes ago

Կարեն Ասլանյանը ոսկե մեդալի համար գոտեմարտելու է ադրբեջանցու հետ
Aravot / 1 hour ago

Հայ պատանի թենիսիստը՝ Tennis Europe Junior Masters-ի մրցանակակիր
Shant News / 1 hour ago