ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն իր տարակուսանքն է հայտնել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշ արտահայտությունների կապակցությամբ: Այդ մասին նշված է դեսպանության` «Ֆեյսբուքի» էջում հրապարակված հայտարարության մեջ։ Սոցիալական ցանցի իր գրառման մեջ մարզպետը, պատասխանելով Գյումրի քաղաքի օրվա առթիվ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների շնորհավորանքներին, գրել էր. «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»»:Դեսպանությունը նաև նշել է, որ ինչ–որ «Իվանների» հիշատակումն ակամայից հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի գերմանացի նացիստների բառապաշարը։