Երևանում նոյեմբերի 27-ին կկայանա Mix Fight 59 խառը մենամարտերի մրցաշարը։ «Սպորտի կառավարման կենտրոնի» մարզադահլիճում կայանալիք մրցաշարում կանցկացվի 11 մենամարտ` MMA-ի ու K1-ի կանոններով, իսկ շոուն կեզրափակվի 4 մարզիկի մասնակցությամբ K1-ի գրան Պրի մրցաշարով, որի հաղթողը պայմանագիր կստորագրի աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկի՝ Ճապոնիայի K1-ի գրան պրիի հետ։