ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև փոխգործակցության հետագա խորացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիմակայունության ամրապնդման, այդ թվում՝ առևտրի դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարար Միրզոյանը կարևորել է հայկական ապրանքների նկատմամբ ԵՄ առևտրային ինքնավար միջոցների մասին կարգավորման ընդունման միջոցով ընձեռնված հնարավորությունների լիարժեք իրացումը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդման և հետևողական ինստիտուցիոնալացման ուղղությամբ հնարավոր քայլերի, Հայաստանի ներգրավածությամբ և Խաղաղության խաչմերուկի տրամաբանությամբ տրանսպորտային ենթակառուցվածքների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան շփումներին։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Միրզոյանը հանդիպել է ԵՀ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Կուպմանի հետ (տեսանյութ)
Միրզոյանը հանդիպել է ԵՀ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Կուպմանի հետ

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus
Ինչո՞ւ են այդքան քաղաքացիներ հրաժարվում ընտրելուց․ Ամստերդամ
A1plus / 34 minutes ago

Կենսաբազմազանության ֆինանսավորման ընդլայնումը՝ COP17-ի օրակարգում
A1plus / 48 minutes ago

Առնո Ավետիսյանը՝ Europe Junior Masters -ի բրոնզե մեդալակիր
A1plus / 1 hour ago

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ
A1plus / 1 hour ago
Related coverage

Քննարկվել է Երևանի և Լիոնի միջև հարաբերությունների հետագա զարգացումը
Aravot / 13 minutes ago

Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան Թեհրանում քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը
24TV / 24News / 16 minutes ago

Լրատվական հիմնական թողարկում | 26.10.2026
Azatutyun / 19 minutes ago

‘We will protest until the end’: Tbilisi locals protest planned development at Expo Georgia
OC Media / 19 minutes ago