Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքներում տեղական ինքնակառավարման ընտրություններ էին։ Դրանցից միայն երկուսում՝ Արագածոտնի Շամիրամում և Լոռու Ֆիոլետովոյում, ընտրությունները անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով։ Բայց նույն ընտրակարգը երկու համայնքներում բոլորովին տարբեր պատկեր էր ստեղծել։ Շամիրամում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր մեկ թեկնածու՝ 67-ամյա Մրազ Բրոյանը, որը գյուղը ղեկավարում է 1996 թվականից։ Ֆիոլետովոյում ընտրությունը երկուսի միջև էր՝ Միխայիլ Չիչյովի և Ալեքսեյ Նովիկովի։