Հոկտեմբերի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4977 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 196 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 172 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 130 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 71, չամրակապված վարելու՝ 425, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 31, վարելու ընթացքում ծխելու՝ 839, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 346, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 372 և 1784 այլ իրավախախտում։ 23 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 104-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 60-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 186-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 113 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16003 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 234 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 235 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 311 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 70, չամրակապված վարելու՝ 3956, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 283, վարելու ընթացքում ծխելու՝ 1114, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 1003, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 306, արագության գերազանցման՝ 1410 և 5651 այլ իրավախախտում։ 123 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 650-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 246-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 457-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 68 անձ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքները
Shant News / 25 minutes ago

Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱ
Shant News / 35 minutes ago

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը
Shant News / 44 minutes ago

Mix Fight 59 մրցաշար Երևանում
Shant News / 1 hour ago
Related coverage

Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
Factor.am / 17 minutes ago

«Չի կարելի սեփական սնանկությունը մատուցել իբրև ճնշում». Հասմիկ Հակոբյան
CivilNet / 28 minutes ago

Mamikon Aslanyan has been acquitted.
Noyan Tapan TV / 33 minutes ago

Հիջաբի թեման լարում է Ադրբեջան-Իրան հարաբերությունները
CivilNet / 55 minutes ago