Կիրակի կեսօրին հազարավոր մարդիկ հավաքվել են Պրահայի Հին քաղաքի հրապարակում՝ բողոքելու հեռուստատեսության և ռադիոյի լիցենզավորման վճարները վերացնելու և Չեխիայի հեռուստատեսության (ČT) ու Չեխիայի ռադիոյի (ČRo) ֆինանսավորումը պետական բյուջեից իրականացնելու ծրագրերի դեմ, գրում են տեղական լրատվամիջոցները։ «Ձեռքներդ հեռու լրատվամիջոցներից» խորագրով ցույցը կազմակերպել է «Միլիոն պահեր հանուն ժողովրդավարության» ասոցիացիան։ Շաբաթ օրը Բռնոյի կենտրոնում շուրջ 4,000 մարդ է հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու հանրային հեռարձակողներին։ Պատգամավորների պալատում տեղի ունեցող զարգացումներին ի պատասխան՝ Չեխիայի հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցները նոյեմբերի 3-ին հայտարարել են մեկօրյա գործադուլ անցկացնելու մասին։ Ընդդիմությունն առաջարկվող փոփոխությունները բնութագրել է որպես երկու հանրային հեռարձակողների նկատմամբ պետական վերահսկողություն հաստատելու փորձ և նախազգուշացրել, որ դրանք սպառնում են լրատվամիջոցների անկախությանը։ Ընդդիմությունը մտադիր է վիճարկել Սահմանադրական դատարանում ու Եվրահանձնաժողովում այն ընթացակարգը, որով իշխող կոալիցիան օրինագիծն անցկացրել է խորհրդարանի ստորին պալատի առաջին ընթերցմամբ։ Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ օրինագծի անսպասելի ընդգրկումն օրակարգում և հանգստյան օրերին՝ գիշերվա ընթացքում անցկացված քվեարկությունը խաթարել են կառավարության բարի մտադրությունների նկատմամբ վստահությունը և լուրջ կասկածներ առաջացրել նախաձեռնության հեղինակների շարժառիթների վերաբերյալ։ Ի տարբերություն նրա՝ երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշն ընդդիմությանը մեղադրել է Չեխիայում լարվածությունը սրելու նպատակով այս հարցն օգտագործելու մեջ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 15 minutes ago

ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները
Factor.am / 16 minutes ago

Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
Factor.am / 22 minutes ago

«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
Factor.am / 35 minutes ago
Related coverage

«Չի կարելի սեփական սնանկությունը մատուցել իբրև ճնշում». Հասմիկ Հակոբյան
CivilNet / 15 minutes ago

Հիջաբի թեման լարում է Ադրբեջան-Իրան հարաբերությունները
CivilNet / 42 minutes ago

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 500 մարդ է տուժել, ձերբակալվել է 1435-ը
Azatutyun / 43 minutes ago

Հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Shant News / 1 hour ago