Ներքին գործերի նախարարությունն ուսումնասիրել է Factor TV -ի` «Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն առանց ամրագոտու է վարում, երեխաները` առանց Car Seat-ի երթևեկում» հրապարակումը: Նախարարարությունից Factor TV-ին հայտնում են, որ վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Հիշեցնենք, որ երեկ Ստեփանավանի Կողես համայնքում Factor TV-ն արձանագրել էր, որ ՔՊ-ի թեկնածու Արայիկ Ներսիսյանը մեքենան վարում էր առանց ամրագոտու։ Ուղևորը՝ նրա կինը, ևս երթևեկում էր առանց ամրագոտու, իսկ Ներսիսյանի երկու անչափահաս թոռները հետևի նստատեղին էին՝ առանց մանկական նստատեղերի (car seat)։ Արդյոք այս երկու խախտումների դեպքով են արձանագրություններ կազմվել, նախարարությունից չեն հստակեցնում։ Հավելենք, որ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Ներսիսյանն ընդունել էր խախտումը՝ նշելով, որ սովորաբար այդպես չի երթևեկում։ Նա պարզաբանել էր, որ ընտրատեղամաս էր գալիս 500 մետր հեռավորությունից։ Արփի Հակոբյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
Ներքին գործերի նախարարությունն ուսումնասիրել է Factor TV-ի` «Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն առանց ամրագոտու է վարում, երեխաները` առանց Car Seat-ի երթևեկում» հրապարակումը: Նախարարարությունից Factor TV-ին հայտնում են, որ վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Հիշեցնենք, որ երեկ Ստեփանավանի Կողես համայնքում Factor TV-ն արձանագրել էր, որ ՔՊ-ի թեկնածու Արայիկ Ներսիսյանը մեքենան վարում էր առանց ամրագոտու։ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում
Factor.am / 14 minutes ago

Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
Factor.am / 18 minutes ago

Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
Factor.am / 26 minutes ago

Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
Factor.am / 38 minutes ago
Related coverage

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ մոլերից կարող են քաղաքացիները նոր անձնագրեր ստանալ․ հայտնի են ստացման կետերը
ArmLur / Zhoghovurd / 4 minutes ago

Որ մոլերից կարող են քաղաքացիները նոր անձնագրեր ստանալ․ հայտնի են ստացման կետերը
ArmLur / Zhoghovurd / 4 minutes ago

ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՍՊԻՍԱՏ ԿԱՆԵՆ, ՄՆՈՒՄ Է՝ ԷՆՔԱՆ ՊԻՆԴ ԼԻՆԵՆՔ՝ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՀԵՏԸ ՉԱՆԵՆ. ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
168 Jham / 4 minutes ago

«Առանց տողատակի»․ Երկաթգծի կառավարման հարցում Հայաստանը եռամսյա տակտիկական դադար է վերցրել 26.10.26
Public Radio of Armenia / 5 minutes ago