ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Նիդեռլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը Երևան այցից առաջ եղել է Բաքվում և հանդիպել ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Բերենդսենն այս մասին գրառում է արել X սոցիալական ցանցում։Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը եղել է Բայրամովի հետ բանակցությունների թեմաներից մեկը։Բերենդսենը գրել է նաև, որ Նիդեռլանդներն աջակցում է անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված ջանքերին:Միրզոյանի դուստրը Նիդեռլանդներում է սովորելու. «Հրապարակ»Հավելենք, որ Նիդեռլանդների ԱԳ նախարարի հանդիպումը հայաստանցի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ նախատեսված է վաղը` հոկտեմբերի 27–ին:Նախարարները բանակցություններից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: