Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» թևավոր հրթիռները, հայտնում է է Financial Times-ը՝ հղում անելով ծրագրին ծանոթ աղբյուրներին, փոխանցում է Current time-ը։ Աղբյուրների խոսքով՝ առաջիկա շաբաթներին Գերմանիայի իշխանությունները նախատեսում են ավարտել այս տեսակի հրթիռների առաջին խմբաքանակի գնման գործարքը։ 2027 թվականի սկզբին զինվորականները տեխնիկական փորձարկումներ կանցկացնեն։ Եթե արդյունքները բավարար լինեն, դա կարող է հիմք դառնալ մի քանի հարյուր հրթիռի ավելի մեծ պատվերի համար։ Ուկրաինացի մշակողները հայտնել էին, որ հրթիռի ստեղծման աշխատանքները սկսել են 2023 թվականին։ «Բարս»-ը դասակարգվում է որպես անօդաչու թռչող սարք, սակայն, ըստ մշակողների, իրականում այն հրթիռ է։ Ժամանակի ընթացքում «Բարս»-ը փոփոխությունների է ենթարկվել։ Ներկայում դրա մարտական մասի քաշը կազմում է գրեթե 60 կգ, թռիչքի հեռահարությունը կարող է հասնել 1000 կիլոմետրի, իսկ արագությունը՝ գերազանցել 700 կմ/ժ-ը։ Արտադրության բոլոր փուլերում կիրառվում են արհեստական բանականության տեխնոլոգիաներ՝ սկսած մշակումից և ինժեներական խնդիրների լուծումից մինչև թիրախին ուղղորդման համակարգերում մեքենայական տեսողության ներդրումը։ «Բարս»-ն օգտագործվում է նաև ռուսական օդային թիրախները որսալու համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ խոցման արդյունավետությունը կազմում է շուրջ 30 տոկոս։ Այս գնահատականն անկախ աղբյուրների կողմից հաստատված չէ։ Ուկրաինայում BBC-ի աղբյուրը հայտնել է, որ «Բարս»-ը մշակում է ոչ թե պետական, այլ մասնավոր ընկերություն։ Վերջերս Գերմանիայում համատեղ ձեռնարկություն է ստեղծվել։ Financial Times-ի տվյալներով՝ այս ձեռնարկության գործունեությունը, որը հիմնադրվել է «Build with Ukraine» ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Գերմանիայի կողմից, «պատված է գաղտնիության շղարշով»։ Ծրագրի սկզբնական նպատակն էր Ուկրաինայի համար զենք արտադրել երկրի սահմաններից դուրս՝ մեծացնելով արտադրական հզորությունները, նվազեցնելով ռուսական հարձակումների վտանգը և նպաստելով փորձի փոխանակմանը։ Ավելի երկարաժամկետ նպատակն էր՝ ուկրաինական արտադրողների համար բացել ՆԱՏՕ-ի շուկաները։ Հրթիռների առաջին խմբաքանակն Ուկրաինա է մատակարարվել 2026 թվականի հոկտեմբերին։ Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պետք է ստանա այդ տեսակի 2000 հրթիռ։ Այժմ համատեղ ձեռնարկությունը նախատեսում է հրթիռներ արտադրել նաև Գերմանիայի համար։ Ըստ պարբերականի՝ սա Ուկրաինայում մշակված հարձակողական սպառազինության գնման առաջին հայտնի դեպքը կլինի։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
Factor.am / 17 minutes ago

Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Factor.am / 26 minutes ago

Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
Factor.am / 30 minutes ago

Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 32 minutes ago
Related coverage

Միրզոյանը հանդիպել է ԵՀ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Կուպմանի հետ
A1plus / 13 minutes ago

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն արդարացրել է Մամիկոն Ասլանյանին
ArmLur / Zhoghovurd / 17 minutes ago

Հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ
Aravot / 19 minutes ago

Դեմքով ճանաչում ենք փախչողին. պարեկները ստուգում են Արմավիրից դուրս եկող բոլոր մեքենաները
News.am / 20 minutes ago