Բաթումիում՝ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի նախաձեռնությամբ, կայացել է Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին գործերի նախարարների առաջին համատեղ հանդիպումը։ Տեղեկությունը տարածում է Արտաքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են Թուրքմենստանի Նախարարների կաբինետի նախագահի տեղակալ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին, Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը, Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինը և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բախտիյոր Սաիդովը։ «Հանդիպմանը նախարարները խոսել են Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների գործընկերային հարաբերությունների դինամիկայի մասին։ Ընդգծվել է քաղաքական երկխոսության և ընդհանուր շահերի վրա հիմնված համագործակցության ուժեղացման հարցը։ Այս համատեքստում նշվել է Վրաստանի և Կենտրոնական Ասիայի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։ Ընդգծվել է Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների դերը Եվրոպայի և Ասիայի միջև կապերի ամրապնդման ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն է դարձվել «Միջին միջանցքի» հարցին և դրա ներուժն ամբողջությամբ օգտագործելու կարևորությանը։ Քննարկվել են Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության, այդ թվում՝ տնտեսության, առևտրի, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորությունները։ Ընդգծվել է Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին գործերի նախարարների առաջին համատեղ հանդիպման կարևորությունը երկրների միջև գործընկերության հետագա ամրապնդման համար, և պատրաստակամություն է հայտնվել շարունակելու համագործակցությունը նշված ձևաչափում», — ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։ The post Կայացել է Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների առաջին համատեղ հանդիպումը appeared first on AliQ Media .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կայացել է Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների առաջին համատեղ հանդիպումը
Բաթումիում՝ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա... Շարունակել կարդալ
Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media
Անձրևները խոչընդոտում են Ջավախեթիում կարտոֆիլի բերքահավաքին
AliQ Media / 1 hour ago
Կոբախիձեն Բուդապեշտում մասնակցել է Հունգարական հեղափոխության 70-ամյակի հոբելյանական միջոցառումներին
AliQ Media / 1 hour ago

Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը
AliQ Media / 3 hours ago

«Վրաստանն առանց Իվանիշվիլիի» խորագրով բողոքի ցույց` Թբիլիսիում
AliQ Media / 3 hours ago
Related coverage

В Ахалкалаки планируют установить 15-метровую рождественскую елку
JNEWS / 20 minutes ago

Проект стоимостью 22,1 миллиарда евро, реализуемый через Грузию
JNEWS / 1 hour ago

Какова цена золота на международных биржах и в Грузии?
JNEWS / 2 hours ago

Վրաստան է ներմուծվել ռեկորդային՝ 158 միլիոն դոլարի արևային վահանակ
JNEWS / 3 hours ago