«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ճգնաժամն ուսումնասիրող» ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը չհստակեցրեց՝ հանձնաժողովի աշխատանքի վերջնական նպատակը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացո՞ւմն է, թե՞ ոչ։ Factor TV -ի ուղիղ հարցին ի պատասխան՝ նա պնդեց, որ հանձնաժողովը քննելու է ոչ թե անձանց, այլ իրավահարաբերությունները։ «Հանձնաժողովը անձանց վերաբերյալ չէ, հանձնաժողովը անձանց հարց չի քննում, անձանց վերաբերյալ առաջարկություններ չի ներկայացնելու։ Հանձնաժողովը քննելու է հարաբերությունների վերաբերյալ հարցեր և ներկայացնելու է հարաբերությունների վերաբերյալ առաջարկություններ»,- ասաց Եղոյանը։ Նրա խոսքով՝ հանձնաժողովը քննարկելու է պետության և եկեղեցու հարաբերությունները, եկեղեցու գույքային, հարկային և ֆինանսատնտեսական հարցերը, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների մասնակցությունը քաղաքական գործընթացներին։ Արդյոք հանձնաժողովը փորձելու է պարզել Գարեգին Բ-ի վերաբերյալ զեկույցում տեղ գտած տեղեկությունների իսկությունը, այդ թվում՝ նրա զավակ ունենալ-չունենալու հարցը։ Այս հարցին Արման Եղոյանը դարձյալ պնդեց, որ հանձնաժողովը չի քննարկելու անձանց հարցերը։ «Սա քրեական դատարան չէ, որտեղ քննարկում են անձի արարք։ Սա իրավահարաբերությունների քննիչ հանձնաժողով է, ոչ թե անձանց արարքների վերաբերյալ քննիչ հանձնաժողով»,- նշեց նա՝ հավելելով, որ իրավահարաբերություններն ուսումնասիրելիս անձանց կարող են անդրադառնալ միայն իրավական բացերը բացահայտելու նպատակով։ Արման Եղոյանի խոսքով՝ հանձնաժողովը պետք է պարզի նաև, թե ինչ սահմաններում են հոգևորականները կարող մասնակցել քաղաքական գործընթացներին։ Որպես օրինակ՝ նա նշեց եպիսկոպոսի՝ նախարար նշանակվելու հնարավորությունը և հարցրել, թե այդ դեպքում ում հանձնարարականները պետք է կատարի հոգևորականը՝ վարչապետի՞, թե՞ Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի։ «Որտե՞ղ է դա գրված. ոչ մի տեղ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նման հարցերի իրավական կարգավորման անհրաժեշտություն կա։ Հանձնաժողովի նախագահը նաև հարցականի տակ դրեց եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորող օրենսդրության ամբողջականությունը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Արփի Հակոբյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում ճգնաժամն ուսումնասիրող» ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը չհստակեցրեց՝ հանձնաժողովի աշխատանքի վերջնական նպատակը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացո՞ւմն է, թե՞ ոչ։ Factor TV-ի ուղիղ հարցին ի պատասխան՝ նա պնդեց, որ հանձնաժողովը քննելու է ոչ թե անձանց, այլ իրավահարաբերությունները։ «Հանձնաժողովը անձանց վերաբերյալ չէ, հանձնաժողովը անձանց հարց չի քննում, անձանց վերաբերյալ առաջարկություններ …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
Factor.am / 15 minutes ago

Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 17 minutes ago

27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
Factor.am / 18 minutes ago

ԴԻՏԵ՛Ք ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ՝ 21։00-ԻՆ
Factor.am / 25 minutes ago
Related coverage

Անհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատուն
24TV / 24News / 13 minutes ago

ԼՂ–ից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություներ կլինեն. Թորոսյան
Sputnik Armenia / 15 minutes ago

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն արդարացման որոշում է կայացրել Մամիկոն Ասլանյանի նկատմամբ
24TV / 24News / 16 minutes ago

Տիգրանաշենի խաղահրապարակը սարքելու համար իշխանությունը մեզ սպառնում է դատի տալ. Աշոտ Մարկոսյան
168 Jham / 25 minutes ago