Կոտայքի մարզի դատախազության հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի օգոստոսի 21-ի վճռով բավարարվել է: Դատախազությունը պահանջել էր լուծել (դադարեցնել) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (ներկայում՝ Շրջակա միջավայրի նախարարության) «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՍՊ ընկերության միջև կնքված՝ Ջրվեժ համայնքում գտնվող՝ 5000 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը՝ պայմանագրով սահմանված պահանջները խախտելու հիմքով։ Օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-ին Կադաստրի կոմիտեում կատարվել է վարձակալության իրավունքի դադարեցում. հողատարածքը վերադարձվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տիրապետմանը: Օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև 6.417.394 դրամ՝ որպես ՍՊ ընկերության պարտավորության (վարձավճարի) ընդհանուր գումար:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
Factor.am / 14 minutes ago

Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 15 minutes ago

27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
Factor.am / 17 minutes ago

ԴԻՏԵ՛Ք ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԵՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԸ՝ 21։00-ԻՆ
Factor.am / 23 minutes ago
Related coverage

«Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը
Aravot / 59 minutes ago

Ջրվեժում գտնվող 5000 քմ հողատարածքը վերադարձվել է «Արգելոցապարկային համալիրին»
Sputnik Armenia / 1 hour ago

Archbishop Arshak can now visit hospitals located outside Vagharshapat; the court has granted the request.
Noyan Tapan TV / 1 hour ago

Ամենօրյա պայքարը շարունակելու վճռականությունը և Հայաստանում «ժողովրդավարությունը թաղող ուժը»
5TV Armenia / 1 hour ago