Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է էներգետիկայի ոլորտում ներդնել 180 մլրդ դոլար։ Այս մասին Դոհայում կայացած Համաշխարհային ներդրումային ֆորումում հայտարարել է Թուրքիայի առևտրի փոխնախարար Մուստաֆա Թուզջուն։ Նրա խոսքով՝ ներդրումների նպատակն էներգետիկ անվտանգության ամրապնդումն ու արդյունաբերության մրցունակության բարձրացումն է։ Թուզջուի տվյալներով՝ Թուրքիայի էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 63 %-ը բաժին է ընկնում վերականգնվող էներգիայի աղբյուրներին։ Ներդրումները կուղղվեն արևային վահանակների, հողմային էներգետիկ համակարգերի և վերականգնվող էներգիայի այլ տեխնոլոգիաների զարգացմանը։ Փոխնախարարը նշել է, որ Թուրքիան ձգտում է դիվերսիֆիկացնել էներգիայի մատակարարման աղբյուրները, ֆինանսավորման միջոցներն ու արդյունաբերական գործընկերությունները։ Թուզջուն նաև շեշտել է, որ էներգակիրների համաշխարհային գների աճը և միջազգային առևտրում անորոշությունների խորացումը լրացուցիչ դժվարություններ են ստեղծում զարգացող տնտեսությունների համար՝ սահմանափակելով արդյունաբերության մրցունակությունը պահպանելու և նոր ներդրումներ ներգրավելու հնարավորությունները։ Աղբյուր՝ Foreks.com The post Թուրքիան մինչև 2035 թ. էներգետիկ ոլորտում կներդնի 180 մլրդ դոլար appeared first on Ermeni haber ajansı .